Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սամվել Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող գույքերի աճուրդի մասին

29.03.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սամվել Սահակյանի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

29.03.2017թ ժամը 12:00-ին նշանակված Սամվել Սահակյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ վաճառք չի կայացել հայտ չլինելու պատճառով :
27.04.2017թ ժամը 12:00-ին Սամվել Սահակյանի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյանի կողմից Երեան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք. Երևան Թբլիսյան 3/9) կանցկացվի Սամվել Սահակյանի սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող գույքի աճուրդ ` բաց դասական եղանակով երկու առանձին լոտերով:
Լոտ 1-ը իրենից ներկայացնում է տարածք, որը գտնվում է ք. Երևան Կենտրոն համայնքի Աբովյան փողոցի թիվ 39 շենքի 1-ին հարկում : Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 18.9 քմ : Շինության հիմքը ե/բ ժապավենային, պատերը քարե, առաստաղի բարձրությունը 2.8 մետր, մուտքի և ներսի դռները փայտե, պատուհան չունի, հատակը կերամիկական սալիքապատ, պատերը և առաստաղը ներկանյութ սանհանգույցը և լոգարանը միասին ներքին հարդարանումը գտնվում է միջին վիճակում : Լոտ 1-ի մեկնարկային գինը` 4.698.000 ՀՀ դրամ:
Լոտ 2-ը իրենից ներկայացնում է տարածք, որը գտնվում է ք. Երևան Կենտրոն համայնքի Հերացու փողոցի թիվ 10 շենքի թիվ 43 հասցեում : Հինգ հարկանի քարե շենքի 1-ին հարկում : Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 89.6 քմ : Շինության հիմքը ե/բ ժապավենային, առաստաղի բարձրությունը 2.8 մետր, մուտքի և ներսի դռները մետաղապլաստյա, պատուհանները մետաղյա, առաստաղը պլաստմասե վահանակներով, տարածքի ներքին հարդարանումը գտնվում է միջին վիճակում : Լոտ 2-ի մեկնարկային գինը` 29.524.500 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%--ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է մուծվի <<Արդշինբանկ>>ՓԲԸ Շ/Մ բացված Սամվել Սահակյանի սնանկության հատուկ հաշվին`հ/հ 2473602556700310 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան (ք. Երևան Տ. Մեծի 23/1): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Սամվել Սահակյանի սնանկության գործով կառավարիչ Մ.Հայրապետյանին, հեռ. 091-40-79-15 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5շ. 416 սենյակ:

Հասցե` ք.Երեւան, Սիսվանի 6

Հեռ..` +374 91 407915

Էլ. փոստ`