Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Էռնեստ Յաղմուրյանի պարտավորությունների կատարումն ապահովվելու նպատակով երրորդ անձի սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

29.03.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Էռնեստ Յաղմուրյանի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

29.03.2017թ-ին նշանակված Էռնեստ Յաղմուրյանի պարտավորությունների կատարումը ապահովվելու նպատակով երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող գույքի աճուրդը` չի կայացել հայտ չլինելու պատճառով:
27.04.2017թ ժամը 17:15-ին Էռնեստ Յաղմուրյանի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյանի կողմից Երեան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք. Երևան Թբլիսյան 3/9) կանցկացվի Էռնեստ Յաղմուրյանի պարտավորությունների կատարումն ապահովվելու նպատակով երրորդ անձի սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող գույքի աճուրդ` բաց դասական եղանակով մեկ առանձին լոտով:
Լոտ 1-ը իրենից ներկայացնում է Էռնեստ Յաղմուրյանի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով երրորդ անձի սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող բնակելի տուն: Տունը գտնվում է ք . Երևան Նոր-Նորքի համայնք Թոթովենցի փողոց թիվ 11/1 շենքի թիվ 20 հասցեում : Բնակելի տան ընդհանուր մակերեսը`56.2քմ, առկա է 6.6քմ ինքնակամ շինություն, որը ներառված չէ անշարժ գույքի շուկայական արժեքի մեջ, շենքի հիմքերը ե/բ, պատերը քար, հարկի բարձրությունը`2.7մ մուտքի դուռը` մետաղյա, պատուհանները և ներսի դռները փայտե, հատակը մանրատախտակ, սանհանգույցը և լոգարանը միասին, ներքին հարդարումը միջին վիճակում : Լոտ 1 –ի մեկնարկային գինը` 7.381.800 ՀՀ դրամ :
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%--ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է մուծվի <<Արդշինբանկ>>ՓԲԸ Շ/Մ բացված Էռնեստ Յաղմուրյանի սնանկության հատուկ հաշվին`հ/հ 2473602556700140 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան (ք. Երևան Տ. Մեծի 23/1): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդի արդյունքների մասին կազմվում է արձանագրություն :Գույքի փոխանցման, նոտարական և պետական գրանցման ծախսերը կատարվում է գնորդի կողմից : Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Էռնեստ Յաղմուրյանի սնանկության գործով կառավարիչ Մ.Հայրապետյանին, հեռ. 091-40-79-15 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5շ. 416 սենյակ:

Հասցե` ք.Երեւան, Սիսվանի 6

Հեռ..` +374 91 407915

Էլ. փոստ`