Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Ջուլիո» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովվելու նպատակով երրորդ անձի սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող գույքի աճուրդի մասին

29.03.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Ջուլիո» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

29.03.2017թ -ին նշանակված <<Ջուլիո>> ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովվելու նպատակով երրորդ անձի սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
15.05.2017թ ժամը 16:30-ին <<Ջուլիո>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյանի կողմից Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք. Երևան Թբլիսյան 3/9) կանցկացվի <<Ջուլիո>> ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովվելու նպատակով երրորդ անձի սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող գույքի աճուրդ` բաց դասական եղանակով երկու առանձին լոտով:
Լոտ 1-ը իրենից ներկայացնում է <<Ջուլիո>> ՍՊԸ -ի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով երրորդ անձի սեփականության իրավունքով պատկանող գրավի
առարկա հանդիսացող բնակելի կիսանկուղային մեկ հարկանի տուն և 12.9քմ ավտոտնակ : Տունը կառուցված է 155,78 քմ մակերեսող հողամասի վրա , որը գտնվում է ք . Երևան Էրեբունի համայնք Սարի-թաղ 3-րդ շարք թիվ 24 հասցեում : Բնակելի տան մակերեսը 127.7 քմ, որից 1-ին հարկը 70.4 քմ, կիսանկուղը 57.3քմ, շինության հիմքերը ե/բ, միջհարկանի ծածկը փայտե, պատի շարվածքը` քար, հարկի բարձրությունը` 2.2-2.8մ, մուտքի դուռը` մետաղյա, պատուհանները և ներսի դռները` փայտե, հատակը փայտանյութ, տանիքը ազբոշիֆեր, ներքին հարդարումը միջինից ցածր : Լոտ 1 -ի մեկնարկային գինը` 4.634.000 ՀՀ դրամ :
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%--ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է մուծվի <<Արդշինբանկ>>ՓԲԸ Շ/Մ բացված <<Ջուլիո>> ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին`հ/հ 2473602556700130 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան (ք. Երևան Ներսիսյան 10): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել<<Ջուլիո>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Մ.Հայրապետյանին, հեռ. 091-40-79-15 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5շ. 416 սենյակ:

Հասցե` ք.Երեւան, Սիսվանի 6

Հեռ..` +374 91 407915

Էլ. փոստ`