Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սվետլանա Էլմիրի Օգանեզովային սեփականության իրավունքով պատկանող, «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի աճուրդի մասին

30.03.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սվետլանա Էլմիրի Օգանեզովայի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

30.03.2017թ. նշանակված Սվետլանա Էլմիրի Օգանեզովայի սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը չի կայացել է հայտ չլինելու պատճառով: Սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանի կողմից` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք.Երևան, Հ. Ներսիսյան 10) 28.04.2017թ. ժամը 12:30-ին կանցկացվի Սվետլանա Էլմիրի Օգանեզովային սեփականության իրավունքով պատկանող, <ՎՏԲ Հայաստան Բանկ> ՓԲԸ-ում գրավադրված գույքի, բաց դասական եղանակով աճուրդը մեկ լոտով: Լոտի մեկնարկային գինն է` 19.900.000 ՀՀ դրամ:
Աճուրդի է հանվելու ք.Երևան,Բաղրամյան փող. 33ա շենքի թիվ 37 բնակարանը: Բնակարանը գտնվում է չորս հարկանի շենքի երրորդ հարկում,բնակարանի մակերեսը կազմում է 72,3 քմ., առաստաղի բարձրությունը 2,70մ: Բնակարանը ծանրաբեռնված է բնակիչներով, վտարումը կատարվում է գնորդի կողմից: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպ քում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինբանկ> ՓԲԸ-ի Շենգավիթ մ/ճ Սվետլանա Էլմիրի Օգանեզովայի 2473601540060000 սնանկության հատուկ հաշվին`մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողներն աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան /ք.Երևան, Հր. Ներսիսյան 10): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ Լ.Պետրոսյանին, հեռ. 091-312-319 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5/416 :

Հասցե` ք. Երեւան, ՀԱԹ 137շ., բն 40

Հեռ..` +374 91 312319

Էլ. փոստ`