Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հովիկ Հունանյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի մասին

31.03.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Իզաբելլա Ցամաքյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք.Երևան, Հր. Ներսիսյան 10) հասցեում 15.05.2017թ. ժամը 10:30-ին տեղի կունենա Հովիկ Հունանյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ, գյուղ Մայակովսկի 07-043-0140-0055 և 07-043-0140-0056 կադաստրային համարի գյուղ. նշանակության հողամասերի հրապարակային սակարկությունը:
Լոտ N 1. Կոտայքի մարզ, գյուղ Մայակովսկի, 07-043-140-055 գյուղ. նշանակության հողամաս /10900.0 քմ. մակերես, սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2308119, տրված 29.12.2006թ./:
Լոտի մեկնարկային գինն է 1 381 747 ՀՀ դրամ:
Լոտ N 2. Կոտայքի մարզ, գյուղ Մայակովսկի, 07-043-140-056 գյուղ. նշանակության հողամաս /17000.0 քմ. մակերես, սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2308120, տրված 29.12.2006թ./:
Լոտի մեկնարկային գինն է 2 072 620 ՀՀ դրամ:
Նշված հողատարածքները պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված են ՙԱկբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ՚ ՓԲԸ-ում:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Աճուրդի մասնակցության և աճուրդի նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի <Կոնվերս-Բանկ> ՓԲԸ-ի հ/հ 19300 58233750100 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան (ք.Երևան Հր. Ներսիսյան 10): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Հովիկ Հունանյանի սնանկության գործով կառավարիչ Ի.Ցամաքյանին, հեռ. 093-197-307 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5, 2-րդ հարկ, 26 սենյակ:

Հասցե` ք.Երևան, Լենինգրադյան 18/24

Հեռ..` +374 93 197307

Էլ. փոստ`