Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սարգիս Սարգսյանին պատկանող անշարժ գույքերի աճուրդ–վաճառքի մասին

14.11.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սարգիս Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Ա. Ադամյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
09.11.2017թ.-ին, ժամը 14:00-ին հայտարարված աճուրդ-վաճառքը կայացավ ԼՈՏ 1-ի մասով:
Հայտնում եմ Ձեզ, որ 29.11.2017թ.-ին, ժամը 14:00-ին ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք.Աշտարակ, Էջմիածնի խճ. 65), հայտարարվում է Սարգիս Սարգսյանին պատկանող և վերջինիս կողմից գրավադրված անշարժ և շարժական գույքերի դասական եղանակով աճուրդ-վաճառքը` 7 (յոթ) առանձին ԼՈՏ-ով, նախկինից 10% իջեցված գնով, ընդհանուր 10.887.246 (տասը միլիոն ութ հարյուր ութսունյոթ հազար երկու հարյուր քառասունվեց) ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Գույքերը հետևյալն են՝
1. ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Արագածավան վարելահող /սեփ.վկ. 1690229/: Հավանական շուկայական արժեքը 1.180.980 /մեկ միլիոն հարյուր ութսուն հազար ինը հարյուր ութսուն/ ՀՀ դրամ է:
2. ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Արագածավան վարելահող /սեփ.վկ. 340901/: Հավանական շուկայական արժեքը 501.912 /հինգ հարյուր մեկ հազար ինը հարյուր տասներկու/ ՀՀ դրամ
3. ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Արագածավան վարելահող /սեփ.վկ. 1690228/: Հավանական շուկայական արժեքը 1.712.421 /մեկ միլիոն յոթ հարյուր տասներկու հազար չորս հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ է
4. ԶԻԼ 4331 մակնիշի /տեխվկ. 01AA005936/: Հավանական շուկայական արժեքը 1.003.833 /մեկ միլիոն երեք հազար ութ հարյուր երեսուներեք/ ՀՀ դրամ է
5. ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Արագածավան, անասնագոմ /սեփ.վկ. 1422363/: Հավանական շուկայական արժեքը 3.426.300 /երեք միլիոն չորս հարյուր քսանվեց հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ է
6. ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Արագածավան վարելահող /սեփ.վկ. 638909/: Հավանական շուկայական արժեքը 1.530.900 /մեկ միլիոն հինգ հարյուր երեսուն հազար ինը հարյուր/ ՀՀ դրամ է:
7. ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Արագածավան վարելահող /սեփ.վկ. 2627669/: Հավանական շուկայական արժեքը 1.530.900 / մեկ միլիոն հինգ հարյուր երեսուն հազար ինը հարյուր/ ՀՀ դրամ

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցվի «Անելիք բանկ» ՓԲԸ-ում բացված Սարգիս Սարգսյանի սնանկության հատուկ հաշվին /1180006724363/, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16.00, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերի ուսումնասիրությունների և մանրամասն տեղեկությունների համար մասնակիցները կարող են դիմել ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան (ք.Աշտարակ, Էջմիածնի խճ. 65) կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Ա.Ադամյանին, հեռ.091(093)-21-01-11:
 

Հասցե` ք.Երևան, Բագրատունյաց 11ա, բն.19ա

Հեռ..` +374 91 210111