Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Սիտտա Գրուպ» ՍՊԸ-ի կողմից «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում գրավադրված, գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքերի աճուրդ–վաճառքի մասին

14.11.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Սիտտա Գրուպ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա. Ադամյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 27.03.2017թ.-ի վճռով «Սիտտա Գրուպ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ:
Նույն դատարանի 30.03.2017թ.-ի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արմենակ Ադամյանը:
Համաձայն Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի ԵՇԴ/0034/04/17 գործով 07.11.2017թ.-ի որոշման, հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ կետը և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքը, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Կուբանյանի կողմից թույլատրվել է 07.12.2017թ.-ին, ժամը 12:00-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում անցկացնել «Սիտտա Գրուպ» ՍՊԸ-ի կողմից «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում գրավադրված, գրավի առարկա հանդիսացող հետևյալ անշարժ և շարժական գույքերի դասական եղանակով աճուրդ-վաճառքը` 3 /երեք/ լոտով, ընդամենը 33.510.000 (երեսուներեք միլիոն հինգ հարյուր տասը հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով: 

Գույքերը հետևյալն են՝
ԼՈՏ1- ք.Երևան, Դավթաշեն 1թղմ., 12շ., 2 բնակարան-մեկնարկային գինը՝ 24.450.000 /քսանչորս միլիոն չորս հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ
ԼՈՏ 2-«SATURN VUE 3.0» մակնիշի, 5GZCZ63BX3S871580 նույնականացման համարով, 939 ՕR 61 համարանիշի ավտոմեքենա- մեկնարկային գինը՝1.370.000 /մեկ միլիոն երեք հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ
ԼՈՏ 3- «Mercedes benz» S550L մակնիշի ավտոմեքենա – մեկնարկային գինը՝ 7.690.000 /յոթ միլիոն վեց հարյուր իննսուն հազար/ ՀՀ դրամ

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցվի «Անելիք» բանկ ՓԲԸ-ում բացված «Սիտտա Գրուպ» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին /11800067243636/, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00, կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք.Երևան, Արշակունյաց 24/1) մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերի ուսումնասիրությունների և այլ տեղեկությունների համար մասնակիցները կարող են դիմել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Ա.Ադամյանին, հեռ. 091(093)-21-01-11:
 

Հասցե` ք.Երևան, Բագրատունյաց 11ա, բն.19ա

Հեռ..` +374 91 210111