Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Կարեն Խաչատուրյանին պատկանող, վերջինիս կողմից «Ակբա-ԿրեդիտԱգրիկոլԲանկ» ՓԲԸ-ում գրավադրված, անշարժ գույքի դասական եղանակով աճուրդ-վաճառքի մասին

12.01.2018

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Կարեն Խաչատուրյանի սնանկության գործով կառավարիչ Արմենակ Ադամյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
Հայտնում եմ, 28.12.2017թ.-ին, ժամը 14:00-ին հայտարարված աճուրդ-վաճառքը չկայացավ հայտերի բացակայության պատճառով:
30.01.2018թ.-ին, ժամը 16:00-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք.Երևան, Օտյան 53/2), հայտարարվում է Կարեն Խաչատուրյանին պատկանող, վերջինիս կողմից «Ակբա-ԿրեդիտԱգրիկոլԲանկ» ՓԲԸ-ում գրավադրված, անշարժ գույքի դասական եղանակով աճուրդ-վաճառքը` 1 (մեկ) ԼՈՏ-ով, նախկինից 10% իջեցված գնով, ընդամենը 5.670.000 /հինգ միլիոն վեց հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Գույքը հետևյալն է՝
ԼՈՏ 1- Անշարժ գույքը գտնվում է ք.Վանաձոր, Սուխումի փող., թիվ 1շ., 10 բնակարան հասցեում: Անշարժ գույքն իրենից ներկայացնում է հինգ հարկանի քարե բազմաբնակարան բնակելի շենքի հինգերորդ հարկի բնակարան: Բնակելի շենքի միջհարկային ծածկը երկաթբետոնյա է: Մուտքի դուռը, ներսի դռները և պատուհանները փայտյա են: Հատակը միջանցքում և սենյակներում ծածկված է կավրոլինով, սանհանգույցներում և խոհանոցում՝ սալիկապատված է: Առաստաղը և պատերը գաջասվաղված են, պատերը սենյակներում և միջանցքներում ներկվածեն, խոհանոցում մասամբ, իսկ սանհանգույցները սալիկապատվածեն, որոշ տեղերում սալիկները պոկված: Բնակարանը ապահովված է է լեկտրականությամբ, գազաֆիկացված է, միացված է ջրամատակարարման և կոյուղու ցանցին:
Աճուրդի մեկնարկային գինը 5.670.000 /հինգ միլիոն վեց հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ է:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձանց դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցվի «ԱնելիքԲանկ» ՓԲԸ-ում բացված Կարեն Խաչատուրյանի սնանկության հատուկ հաշվին /11800067243652/, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16.00, կարող են հայտ ներկայացնել Երևանի քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան (ք.Երևան, Օտյան 53/2)՝ մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերի ուսումնասիրությունների և այլ տեղեկությունների համար մասնակիցները կարող են դիմել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Ա.Ադամյանին, հեռ. 091(093)-21-01-11:

Հասցե` ք.Երևան, Բագրատունյաց 11ա-19ա

Հեռ..` +374 10 464155

Էլ. փոստ`