Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Տիգրան Միրումյանին պատկանող գույքի կրկնաճուրդի մասին

23.05.2018

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Տիգրան Նիկոլայի Միրումյանի սնանկության գործով կառավարիչ Սպարտակ Ստեփանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հաղթողի կողմից սահմանված ժամկետում լոտի գինը չվճարելու պատճառով 2018թ-ի ապրիլի 19-ի Տիգրան Նիկոլայի Միրումյանի գույքի կրկնաճուրդը հայտարարվում է չկայացած:
2018թ-ի հունիսի 12-ին ժամը 12:00-ին Տիգրան Նիկոլայի Միրումյանի սնանկության գործով կառավարիչ Սպարտակ Ստեփանյանի կողմից ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք. Գորիս, Անկախության 4/1/ կանցկացվի սեփականության իրավունքով Տիգրան Միրումյանին պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդը մեկ լոտով.
Լոտ 1. ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. Գորիս, Մ. Մաշտոցի փողոց թիվ 26 բնակելի տուն, հողի չափը` 0,1085 հա, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գրանցված իրավունքի տեսակը` սեփականություն, շինության մակերեսը-105,8ք.մ., նպատակային նշանակությունը` բնակելի- մեկնարկային գինը 4.605.822 ՀՀ դրամ:
Անշարժ գույքի կադաստրային, նոտարական, ինչպես նաև հավանական վտարման ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները,
- Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով Արդշինինվեստ բանկի Կապանի մասնաճյուղում Տիգրան Միրումյանի սնանկության 2470805185970000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդ օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդ 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հասցեով` ք. Գորիս Անկախության 4/1:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են ներկայանալ ք. Կապան Բաղաբերդ 8 հասցեն, կամ զանգահարել 094 094 554 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, քաղ.Կապան, Բաղաբերդի 8/42

Հեռ..` +374 94 094554

Էլ. փոստ`