Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Վագրա» ՍՊԸ-ի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

23.05.2018

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Վագրա» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արմենակ Էլոյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2018 թ. հունիսի 18-ին, ժամը 12:00-ին <<Վագրա>> ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Ա. Էլոյանի կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40/ կանցկացվի <<Արարատբանկ>> ԲԲԸ-ում գրավադրված և սեփականության իրավունքով երրորդ անձանց պատկանող անշարժ գույքի աճուրդ՝ 1 ԼՈՏ-ով, բաց դասական եղանակով: Գույքն իրենից ներկայացնում է՝
ԼՈՏ-1. ՀՀ ք. Երևան համայնք, Մխչյան փողոց, թիվ 18 հասցեում գտնվող բնակարանը:
Մեկնարկային գինը սահմանվում է 39,759,660 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետակա գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
- աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի
համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով <<Վագրա>> ՍՊԸ-ի սնանկության հաշվին՝ <<Արարատբանկ>> ԲԲԸ-ի <<Զարգացում>> մասնաճյուղ 1510041967060200 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո`՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան / ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40/:
Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Ա. Էլոյանին / 094 411 487 /:

Հասցե` ք.Երևան, Նոր Արեշ 40 փող.37 տուն

Հեռ..` +374 94 411 487

Էլ. փոստ`