Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայկ Սարգսի Հովհաննիսյանի պարտավորությունների կատարման նպատակով գրավադրված երրորդ անձանց գույքի աճուրդ-վաճառքի մասին :

10.08.2018

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Հայկ Սարգսի Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Ա. Մովսիսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76րդ հոդված

31.08.2018թ. ժամը 12:00-ինԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք. Երևան Օտյան 53/2 հասցեում / Հայկ Սարգսի Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Արմինե Մովսիսյանի կողմից կանցկացվի պարտապանի պարտավորությունների դիմաց <<Յունիբանկ>> ԲԲԸ-ում գրավադրված երրորդ անձանց Վարդան
Սուրենի Մանուչարյանի և Սուսաննա Գեղամի Մանուչարյանի ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդ :
Վաճառքի է ներկայացվում հետևյալ գույքը ՝
Լոտ 1 - ՀՀ Կոտայքի մարզ,գյուղ Առինջ ,Ա թաղամաս ,3-րդ փողոց թիվ 6 հասցեում գտնվող բնակելի տուն/ընդ.մակ կազմում է 228.1 քմ,որից 1-ին հարկ 110.4 քմ ,կիսանկուղային հարկ 117.7 քմ ,ավտոտնակ 25,2 քմ և պարիսպ 22քմ :Բնակելի տան կառուցման տարեթիվը 2008թ ,շինության տեսակը քար,տանիքը երկլանջ,մետաղական վահանակներ,մուտքի դուռը մետաղ,ներսի դռները փայտյա ,պատուհանները մետաղապլաստե ,հատակը լամինատ ,կիսանկուղային հարկը բետոնյա ,երեսսվաղ ,պատերը ներկանյութով պատված ,խոհանոցի պատերն երեսապատված են մասամբ կերամիկական սալիկներով ,կիսանկուղային հարկ բետոնյա երեսսվաղ ,առաստաղը ներկանյութով պատված :Սանհանգույցը և լոգարանի պատերը պատված են կերամիկական սալիկներով :Կիսանկուղային հարկի ներքին հարդարանքը բացակայում է :Աճուրդի մեկնարկային գինը՝ 28,800,000ՀՀ դրամ :
Առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման (անհրաժեշտության դեպքում),գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն ,իսկ իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդին մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% – ը և 5% - ը:Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Կոնվերսբանկ» ՓԲԸ -ի 1930002017830100 հատուկ սնանկության հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող օրվան նախորդող 5 օրվա ընթացքում,ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16 : 00-ն կարողեն հայտ ներկայացնեն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանք. Երևան ,Ե.Օտյան 53/2 հասցեում) :Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթած անձը պարտավոր է աճուրդը անցկացնելու օրվանից 10 (տասը) բանկային օրվա ընթացքում սնանկության հատուկ հաշվին մուծել այն գումարը, որով գնել է գույքը (գնմանգինը) , հաշվանցելով նախօրոք մուծված նախավճարը:Գումարը սահմանված ժամկետում չմուծելու դեպքում նախավճարը չի վերադարձվում: Լոտի ուսումնասիրությունների և մանրամասն տեղեկությունների համար մասնակիցները կարող են դիմել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանք. Երևան ,Ե.Օտյան 53/2կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Ա.Մովսիսյանին , հեռ.091-11-41-01 հեռախոսահամարով :

Հասցե` ք. Երևան ,Ղ.Փարպեցու 11ա բն 42

Հեռ..` +374-91-11-41-01

Էլ. փոստ`