Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արմինե Հակոբյանի սնանկության գործով պարտապանին և երրորդ անձանց պատկանող գույքի աճուրդի վերաբերյալ

17.08.2018

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արմինե Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76-րդ հոդված

31.07.2018թ.-ին ժամը 16:30 Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան 53/2/ նշանակված թիվ ԵՄԴ/0114/04/17 սնանկության գործով պարտապան Արմինե Սուրկի Հակոբյանի պարտավորությունների կատարման ապահովման միջոց հանդիսացող ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ գրավադրված պարտապանին և գրավատուներ Ռոզա Մնացականի Գրիգորյանին և Հովհաննես Սուրիկի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի հրապարակային սակարկություններով վաճառք աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: 03.09.2018թ.-ին ժամը 16:00 Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան 53/2/ կանցկացվի թիվ ԵՄԴ/0114/04/17 սնանկության գործով պարտապան Արմինե Սուրկի Հակոբյանի պարտավորությունների կատարման ապահովման միջոց հանդիսացող ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ գրավադրված պարտապանին և գրավատուներ Ռոզա Մնացականի Գրիգորյանին և Հովհաննես Սուրիկի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի հրապարակային սակարկություններով վաճառք /աճուրդ/, բաց դասական եղանակով՝ 2 /երկու/ լոտով. ԼՈՏ 1. ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Ծովակալ Իսակով պողոտա 52/5 շենք թիվ 14 բնակարան, բնակարանը գտնվում է իննը հարկանի շենքի յոթերորդ հարկում, ընդհանուր մակերեսը 82,71 քմ, բնակարանի ներքին հարդարանքը գտնվում է բարվոք վիճակում, հատակը՝ փայտյա մանրահատակ, սանհանգույցը սալիկապատ, գտնվում է բարվոք վիճակում, դրսի դւռը երկաթյա, ներսի դները և պատուհանները փայտյա, ապահովված է էլ. էներգիայով, գազ, ջուր: Բնակարանը գրավադրված է ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ում: Գույքի առուվաճառքի և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու են գնորդի կողմից: Բնակարանում բնակվողների վտարումը կատարվելու գնորդի կողմից, գնորդի հաշվին և միջոցներով: Գույքի աճուրդի մեկնարկային գինը՝ 16.020.000 ՀՀ դրամ: ԼՈՏ 2. Ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն Վարշավյան փողոց թիվ 4/3 բնակելի տուն և հողամաս, հողամասի ընդհանուր մակերեսը՝ 0.04302 հա, հողամասը հարթ է, բնակելի տան մակերեսը՝ 70,8 քմ, 50,3 քմ ինքնակամ կառույց, 21,25 քմ ինքնական կառուցված օժանդակ շինություն: Բնակելի տունը մեկ հարկանի, հիմքը երկաթ/բետոն, պատերը քար, արտաքին հարդարանքը գտնվում է բարվոք վիճակում, կից կառույցների ներքին հարդարանքը վատ վիճակում, սանհանգույցը գտնվում է վատ վիճակում, դռները փայտից գտնվում են վատ վիճակում, պատուհանները փայտից գտնվում են բարվոք վիճակում: Ապահովված է էլ. էներգիայով, բնական գազով և ջրով: Բնակարանը գրավադրված է ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ում: Գույքի առուվաճառքի և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու են գնորդի կողմից: Բնակարանում բնակվողների վտարումը կատարվելու գնորդի կողմից, գնորդի հաշվին և միջոցներով: Գույքի աճուրդի մեկնարկային գինը՝ 21.825.000 ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն. -ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները. -աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր /անդորրագրեր/: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում են համապատասխան լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 /մեկ/ %-ը և 5 /հինգ/ % -ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ ՙԱղասյան՚ մասնաճյուղում բացված սնանկության գործով հատուկ հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող 5 /հինգ/ օրվա ընթացքում մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00: Աճուրդի մասնակցության հայտերը կարող են ներկայացվել ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանին /հեռ. 091245588/: Արմինե Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ՝ Ալեքսանդր Կարակելյան

Հասցե` Ք. Երևան, Դավիթ Մալյան նրբ. 3-55

Հեռ..` +37491245588

Էլ. փոստ`