Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Հարութ Կոստանդյանի գույքը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին

17.08.2018

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Սաղաթել Ալեքսանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

                                                                  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
                                          կրկնաճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման 


2018 թվականի  օգոստոսի   17-ին  ժամը 11:00-ին Ա/Ձ Հարութ  Կոստանդյանի  աճուրդը  չի կայացել  գնորդ  չլինելու  պատճառով :                                                                                                                                                                                         2018 թվականի   սեպտեմբերի  04-ին  ժամը 11:00-ին Ա/Ձ Հարութ  Կոստանդյանի   սնանկության գործով կառավարիչ` Ս. Ալեքսանյանի կողմից  ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում  կանցկացվի (ք.Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբ. 10 հասցեում) պարտապանին սեփականության իրավունքով պատկանող  գույքի  կրկաճուրդ - վաճառքն 1(մեկ) առանձին լոտով`նախորդ  կրկնաաճուրդի  10% իջեցված    մեկնարկային գնով:
Լոտ1. Մեկնարկային  գինը –212 576   / երկու հարույր տասներկու   հազար  հինգ   հարույր յոթանասուն  վեց  /ՀՀ դրամ
   Գտնվելու  վայրը  գ  Օձուն 28փ տնակ  18,  ««ԳԱԶ -3110»»  մակնիշի  34 СР 786  պետ. համարանիշի  ավտոմեքենան թող.1999թ,  բավարարից  ցածր հիմնովին  վերանորոգման  ենթակա
      Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն. ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և Անհատ Ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև, աճուրդին մասնակցության վճարը և նախավճարը (լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 %-ը): Աճուրդին մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով` «Արարատ բանկ» ԲԲԸ-ի 1510040269451900 սնանկության գործով հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբ.,10հասցեում: Աճուրդում հաղթող  մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթողը պետք է կատարի այդ գրանցման, ինչպես նաև, առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը:
Լոտն ուսումնասիրելու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում  ժ.9.00- 16.00-ը կարող են դիմել սնանկության գործով կառավարիչին՝ ք. Վանաձոր, Վարդանանց 17, հեռ.  077677757:
  Սնանկության գործով կառավարիչ՝                                     Ս.Ալեքսանյան
 

Հասցե` ՀՀ Լոռու մարզ,ք.Վանաձոր Ներսիսյան 13/3

Հեռ..` +374 77677757