Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Արմեն Իգիթյանի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման վերաբերյալ

17.08.2018

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ա/Ձ Արմեն Իգիթյանի սնանկության գործով կառավարիչ՝ Ալբերտ Ասոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2018թ. օգոստոսի 17-ին ժամը 12:00-ին Ա/Ձ Արմեն Իգիթյանի գույքի կրկնաճուրդ-վաճառքը տեղի չի ունեցել հայտ չլինելու պատճառով: 2018թ. սեպտեմբերի 07-ին ժամը 12:00-ին Ա/Ձ Արմեն Իգիթյանի սնանկության գործով կառավարիչ` Ա.Ասոյանի կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք.Երևան, Հ.Ներսիսյան 10/ տեղի կունենա Ա/Ձ Արմեն Իգիթյանի պարտավորությունների համար ՙՅունիբանկ՚ ԲԲԸ-ում գրավադրված, երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կրկնաճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով մեկ առանձին լոտով: 1.լոտ - ք.Երևան, ՙՆոր Նորք՚ համայնքի, Ջրվեժ, Բանավան 9շ., բն.31, վկայական թիվ 1287292, մակերեսը՝ 78,4ք.մ., մեկնարկային գինը՝ 10.894.000 ՀՀ դրամ: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ աճուրդով վաճառվող գույքերի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման ինչպես նաև վտարման /տվյալ պահին բնակարանում բնակվող անձանց կամ տարածքում աշխատող անձանց/ հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում, դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1% և 5%: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով ՙԿոնվերսբանկ՚ ՓԲԸ-ում բացված Ա/Ձ Արմեն Իգիթյանի սնանկության հատուկ հաշվին 1930029382420200 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ին կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան /ք.Երևան, Հ.Ներսիսյան 10/: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ դիմելով սնանկության գործով կառավարիչ` Ա.Ասոյանին:Հեռ. 043 000 623

Հասցե` ք.Երևան, Դ.Մալյան 2, բն.125

Հեռ..` +374 43 000623