Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Արմավիա»-Ավիաընկերություն ՍՊԸ-ին պատկանող, այդ թվում պարտապանի պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված և երրորդ անձ «Միկա Լիմիթեդ» ընկերությանը պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

23.10.2018

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Արմավիա»-Ավիաընկերություն ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2018թ. սեպտեմբերի 25-ին <<Արմավիա>>-Ավիաընկերություն ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կ.Ասատրյանի կողմից նշանակված աճուրդը չի կայացել է հայտ չլինելու պատճառով :
2018թ. նոյեմբերի 09-ին, ժամը 13:00-ին <<Արմավիա>>-Ավիաընկերություն ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կ.Ասատրյանի կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք.Երևան, Օտյան 53/2/ կանցկացվի <<Արմավիա>>-Ավիաընկերություն ՍՊԸ-ին պատկանող, այդ թվում պարտապանի պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված և երրորդ անձ <<Միկա Լիմիթեդ>> ընկերությանը պատկանող գույքի կրկնաճուրդը բաց դասական եղանակով.
Գույքը իրենից ներկայացնում է՝
Լոտ-1. Ինքնաթիռ Բամբարդիե SL-600-2B19/CRJ-200/ մակնիշի, արտադրված 11.01.1999թ.,բացակայում է աջակողմյան շարժիչը, ղեկավարման սրահում բացակայում են որոշ կարևոր համակարգեր: Կայանված է <<Զվարթնոց>> օդանավակայանի տարածքում: Գույքի մեկնարկային գինը կազմում է ՝ 54 034 067 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ <<Արմավիա>>-Ավիաընկերություն ՍՊԸ-ի դրամարկղ կամ փոխանցումով սնանկության հատուկ հաշվին` <<Ամերիաբանկ>> ՓԲԸ Կոմիտաս մասնաճյուղ 1570004651930200 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան / ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Կ.Ասատրյանին /հեռ.093 442 232/:

Հասցե` ք. Երևան, Բագրատունյաց 70

Հեռ..` +374 93 442232

Էլ. փոստ`