Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Լյուդմիլա Մամիկոնյանի պարտավորությունների համար ՙՅունիբանկ՚ ԲԲԸ-ում գրավադրված գույքի կրկնաճուրդ-վաճառքի մասին

13.11.2018

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ռուզան Հովհաննիսյան
ՙՍնանկության մասին՚ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2018թ. հոկտեմբերի 29-իաճուրդը կայացավ մասնակի:
2018թ. նոյեմբերի 29-ին կկայանա Լյուդմիլա Մամիկոնյանի պարտավորությունների համար ՙՅունիբանկ՚ ԲԲԸ-ում գրավադրված գույքի աճուրդը հետևյալ 1 լոտով.

Լոտ 1. Բնակարան, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղ.,109 շենք, թիվ 10, բնակարանի մակերեսը 47,07 քմ, դռները – փայտե, պատուհանները – փայտե, վատ վիճակում, խոհանոցի հատակը լամինատե, սենյակի հատակը՝ մանրատախտակ, պատերը՝ գաջասվաղված, միջին վիճակ, սանհանգույցը և լոգարանը միասին, հատակն ու պատերը սալիկապատված, էլ.մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազաֆիկացված, մեկնարկային գինը՝ 3 150 000 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ա)ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, բ) աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են ՙԱրդշինբանկ՚ՓԲԸ-ի Շենգավիթ մասնաճյուղում բացված 2473604648760000 սնանկության հատուկ հաշվին: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ՝ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 1600-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, հասցեն՝ Հրազդան, Միկրոշրջան թաղ., 13 փող., 1/1:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել սնանկության գործով կառավարիչ Ռուզան Հովհաննիսյանին՝ 093 37 27 05 հեռախոսահամարով:


Հասցե` ք.Երևան, Մանանդյան 1, բն.9

Հեռ..` +374 93 37 27 05

Էլ. փոստ`