Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Եփրաքսյա Սարգսյանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

11.01.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

11.01.2019թ-ին հայտարարված Եփրաքսյա Սարգսյանի սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: 13.02.2019թ-ին ժամը 12:20-ին Եփրաքսյա Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի ք.Արտաշատ, Շահումյան 19 հասցեի նստավայրում կանցկացվի Եփրաքսյա Սարգսյանի սնակության գործով գույքի բաց դասական եղանակով կրկնակի աճուրդ-վաճառք` 6 լոտով.
ԼՈՏ-1. 69.7քմ մակերեսով մեկ հարկանի բնակելի տուն՝ տեղակայված 0.1հա բնակելի կառուցապատման հողամասի վրա: Գույքը գտնվում է Արարատի մարզի Նշավան համայնքում: Բնակելի տան պատերը՝ տուֆ քար, արտաքինից՝ սվաղված, մուտքի և ներքին դռները՝ փայտյա, պատուհանները՝ ճակատային մասում՝ եվրո, ետնամասը՝ փայտյա, հատակը՝ մի մասը՝ կերամիկական սալիկ և բետոնածածկ: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Եփրաքսյա Հայկազի Սարգսյանին /սեփ. իրավունքի վկայական թիվ 2392626, տրված 22.08.2008թ/: Մեկնարկային գինը 2.165.294 ՀՀ դրամ:
ԼՈՏ-2. 0.12 հա գյուղ.նշանակության հողամաս, որը գտնվում է Արարատի մարզի Նշավան համայնքում: Գույքը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Եփրաքսյա Հայկազի Սարգսյանին, Հայկ և Հմայակ Պողոսյաններին /սեփ. իրավ. վկայական 558036, տրվ. 17.04.2000թ/: Մեկնարկային գինը՝ 329.816 ՀՀ դրամ:
ԼՈՏ-3. 17.89քմ մակերեսով բնակելի տուն և 14.5քմ ծածկ՝ տեղակայված 0.003222հա և 0.004351հա բնակելի կառուցապատման հողամասերի վրա: Գույքը գտնվում է ք.Երևան, Կենտրոն, Մյասնիկյան պողոտա 14/15 հասցեում: Բնակելի տան պատերը՝ տուֆ քար և ե/բ, հիմքը՝ ե/բ միաձույլ, ժապավենաձև, ծածկը՝ փայտյա, տանիքը՝ մետաղական թիթեղ, մուտքի դուռը՝ մետաղյա, ներքին դռները՝ փայտյա, պատուհանները՝ մետաղապլաստե, հատակը՝ սալիկապատ և լամինատե: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Վահագն Հայկի Պողոսյանին, իսկ 0.004351 հա հողամասի 1/3 բաժնեմասի նկատմամբ կա ընդհանուր բաժնային սեփականություն /սեփ. իրավունքի վկայական թիվ 19122013-01-0021, տրված 19.12.2013թ/ և Եփրաքսյա Սարգսյանի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Անելիք բանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 2.382.133 ՀՀ դրամ:
ԼՈՏ-4. 23.7քմ բնակելի մակերեսով երկհարկանի բնակելի տուն և 43.4 քմ ծածկ՝ տեղակայված 0.02301հա, 0,003547հա և 0,004351հա բնակելի կառուցապատման հողամասերի վրա: Գույքը գտնվում է ք.Երևան, Կենտրոն, Մյասնիկյան պողոտա 14/10 հասցեում: Բնակելի տան պատերը՝ տուֆ քար և ե/բ, հիմքը՝ ե/բ միաձույլ , ժապավենաձև, ծածկը՝ փայտյա, տանիքը՝ մետաղական թիթեղ: Տան մուտքի դուռը, ներքին դռները, պատուհաննեը և հատակը՝ փայտյա: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Վահագն Հայկի Պողոսյանին, իսկ 0.004351 հա հողամասի նկատմամբ կա ընդհանուր բաժնային սեփականություն /սեփ. իրավունքի վկայական թիվ 19122013-01-0045, տրված 19.12.2013թ/ և Եփրաքսյա Սարգսյանի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Անելիք բանկ»ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 3.273.674 ՀՀ դրամ:
ԼՈՏ-5. 26քմ մակերեսով երկհարկանի բնակելի տուն և ծածկ՝ 43.4 քմ, տեղակայված 0,004351 հա բնակելի կառուցապատման հողամասի վրա: Գույքը գտնվում է ք.Երևան, Կենտրոն, Մյասնիկյան պողոտա 14/17 հասցեում: Բնակելի տան պատերը՝ տուֆ քար և ե/բ, հիմքը՝ ե/բ միաձույլ , ժապավենաձև, ծածկը՝ փայտյա, տանիքը՝ մետաղական թիթեղ: Տան մուտքի դուռը, ներքին դռները, պատուհաննեը և հատակը՝ փայտյա: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Վահագն Հայկի Պողոսյանին /սեփ. իրավունքի վկայական թիվ 31012014-01-0028, տրված 31.01.2014թ/ և Եփրաքսյա Սարգսյանի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Անելիք բանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 3.253.590 ՀՀ դրամ:
ԼՈՏ-6. 12.2 քմ անավարտ շինություն, տեղակայված 0.033022 հա բնակելի կառուցապատման հողամասի վրա: Գույքը գտնվում է ք.Երևան, Նոր-Նորք, Ջուղայի փողոց թիվ 12/7 հասցեում: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Վահագն Հայկի Պողոսյանին /սեփ. իրավունքի վկայական թիվ 2467039, տրված 04.02.2009 / և Եփրաքսյա Սարգսյանի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Անելիք բանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 3.811.653 դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված Եփրաքսյա Սարգսյանի սնանկության գործով թիվ 2477604678910000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում բաշխման ենթակա գույքի արժեքի մեջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` ք. Արտաշատ, Շահումյան 19 հասցեով:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /0234/ 2-33-76, /094/ 348664)` ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`