Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դավիթ Ղարիբյանի սնանկության գործով գրավադրված գույքի հրապարակային սակարկություններով աճուրդ-վաճառքի մասին

12.01.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Դավիթ Ղարիբյանի սնանկության գործով կառավարիչ Վարդգես Բալաբեկյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

10.01.2019թ Դավիթ Ղարիբյանի սնանկության գործով գրավադրված գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
31.01.2019թ. ժամը 17:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Քանաքեռի նստավայրում կանցկացվի Դավիթ Ղարիբյանի սնանկության գործով <<Փարվանա Կրեդիտ ՈՒՎԿ>> ՍՊԸ-ում գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդ ` 1 լոտով:
Լոտ 4 - ՀՀ Կոտայքի մարզ, Ալափարս համայնք, 22-րդ փողոց թիվ 41 հասցեում գտնվող
պահեստ: Նշված գույքն իրենից ներկայացնում է 0,462 հա մակերեսով հողամասի
վրա գտնվող 454,4 քմ- պահեստ և 42,6 քմ – գոմ: Շինություններում ներքին հարդարում
իրականացված չէ, պահեստը չի գործում: Մեկնարկային գինը 6 232 500 ՀՀ դրամ:
Նոտարական ձևակերպման, պետ. գրանցման, ինչպես նաև վարձավճարների և հարկերի հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար անհրժեշտ է ներկայացնել`ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև` աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որոնք կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 % - ը և 5 % -ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է փոխանցել «ԱյԴիբանկ» ՓԲԸ-ի Արաբկիրի մասնաճյուղի 11807007993408 սնանկության հատուկ հ/հ – ին: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ Վարդգես Բալաբեկյանին` /091/ 477-822 հեռախոսահամարով:

Հասցե` ք.Երևան, Մամիկոնյանց 6-33

Հեռ..` +37491477822

Էլ. փոստ`