Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«ՍԱՎԿԱ» ԱԿ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ-վաճառքի մասին

12.01.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «ՍԱՎԿԱ» ԱԿ-ի `սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

11.01.2019թ. նշանակված «ՍԱՎԿԱ» ԱԿ-ի սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ-վաճառքը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
29.01.2019 ժամը 12:00-ին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում կկայանա սնանկ ճանաչված «ՍԱՎԿԱ» ԱԿ-ի սեփականության իրավունքով պատկանող և « Յունիբանկ » ԲԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի աճուրդ-վաճառք, 1 առանձին լոտով:
Լոտ 1-ք.Վանաձոր, Բոլոր Քարի փողոց հասցեում գտնվող անշարժ գույք: Հողամասի չափը՝ 0,701հա, շինությունների ընդհանուր մակերեսը՝ 1175.9 քմ, առկա են նաև օժանդակ շինություններ; Մեկնարկային գինը՝ 3 037 000 ՀՀ դրամ:
Հողամասի կադատրային արժեքը մոտ 20,609,400 ՀՀ դրամ վճարված չէ, այն պետք է վճարվի գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը:
բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են կանխիկ պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Աբովյան մասնաճյուղ «ՍԱՎԿԱ» ԱԿ-ի սնանկության հատուկ հաշվին՝ 2471003034260000, մինչև աճուրդին նախորդ օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00 կարող են մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Վաճառվող գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու, աճուրդի կանոնակարգին ծանոթանալու կամ մանրամասն տեղեկությունների համար զանգահարել «ՍԱՎԿԱ» ԱԿ-ի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Սևանի 2/4, բն.15

Հեռ..` +374 91 95 58 81

Էլ. փոստ`