Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սմբաթ Մուրադյանի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին

12.01.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սմբաթ Մուրադյանի `սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

11.01.2019թ. ժամը 10:00-ին նշանակված սնանկ ճանաչված Սմբաթ Մուրադյանի աճուրդ-վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
29.01.2019թ. ժամը 14:00-ին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում կկայանա սնանկ ճանաչված Սմբաթ Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ-վաճառք 1 առանձին լոտով:
Լոտ 1 Սմբաթ Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող և նրա վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար Յունիբանկ ԲԲԸ-ի օգտին գրավադրված՝ ՀՀ, Արարատի մարզ, գ.Գեղանիստ, 22 փող, 34տ. հասցեում գտնվող անշարժ գույք /բնակելի տունը/: Մեկնարկային գինը 22 234 000 ՀՀ դրամ:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը:
բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են կանխիկ պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Աբովյան մասնաճյուղ Սմբաթ Մուրադյանի սնանկության հատուկ հաշվին՝ 2471003224750000, մինչև աճուրդին նախորդ օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00 կարող են մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Վաճառվող գույքի մասին և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու, ինչպես նաև մանրամասն տեղեկություններ ստանալու համար զանգահարել Սմբաթ Մուրադյանի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Սևանի 2/4, բն.15

Հեռ..` +374 91 95 58 81

Էլ. փոստ`