Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Մելինե Գագիկի Հարությունյանի պարտավորությունների համար երրորդ անձանց պատկանող, «Յունիբանկ» ԲԲԸ--ում գրավադրված գույքերը աճուրդով վաճառելու մասին

12.01.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ա/Ձ Մելինե Գագիկի Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Արման Տոնոյան
«Սնանկության մաիսն» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

24.12.2018թ. ժամը 15:00-ին նշանակված Ա/Ձ Մելինե Գագիկի Հարությունյանի պարտավորությունների համար երրորդ անձանց պատկանող, <<Յունիբանկ>> ԲԲԸ--ում գրավադրված գույքերի կրկնաճուրդը կայացել է մասամբ, վաճառվել է թիվ 2 և 3 լոտերը: Կրկնաճուրդը կկայանա 22.01.2019թ. ժամը 15:00-ին ՀՀ սնանկության դատարանի շենքում /հասցեն՝ ք. Երևան, Օտյան 53/2/: Լոտ N 1. ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Երևանյան փողոց 14 շ. 5 և 9 բնակարան: Բնակարանի մուտքի և ներսի դռները փայտյա են, պատուհանները փայտյա, խոհանոցի հատակը լամինատե, սենյակների հատակը մանրատախտակ, պատերը գաջասաղված են, պաստառապատ: Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 119.7քմ., որը գտնվում է 4 հարկանի քարե շենքի 2-րդ և 3-րդ հարկերում: Բնակարանում ապրում են բնակիչներ, որոնց վտարումը իրականացնում է գնորդը: Լոտի մեկնարկային գինն է 5.314.410 ՀՀ դրամ: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման հետ կապված ծախսերը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում, դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ում բացված Ա/Ձ Մելինե Գագիկի Հարությունյանի սնանկության հատուկ հաշվին հ/հ 1150018519369378 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցեն՝ ք. Երևան, Օտյան 53/2/: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Ցանկացողները լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ ք. Երևան, Արշակունյաց 5, 109 սենյակ հասցեում կամ զանգահարել հեռ. 095-32-34-08 /ՍԳԿ Ա.Տոնոյան/

Հասցե` Ք.Երևան, Սոսեի 2 նրբ. 8շ. 4բն.

Հեռ..` +374 95 323 408

Էլ. փոստ`