Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ-ին պատկանող գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու թույլտվության վերաբերյալ միջնորդության դատարան ներկայացնելու մասին

14.01.2019

Տիպ` Միջնորդություն պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին
Հայտատու` «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ -ի սնանկության կառավարիչ Սերյոժա Մինասյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մաս

Ղեկավարվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածով, տեղեկացնում եմ «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ-ի բոլոր պարտատերերին, որ 18.01.2019թ. սնանկության դատարան է ներկայացվելու Ընկերությանը պատկանող գույքերի վաճառքը հրապարակային սակարկությունների միջոցով թույլատրելու վերաբերյալ միջնորդություն: Աճուրդի ներկայացվելու գույքերը բաժանած 1-34 լոտերի։
Լոտերը գտնվում են աշխատող,սահմանափակ հնարավորություններով աշխատող, վերանորոգման ենթակա և անսարք վիճակում (մանրամասն նկարագրությունը և վիճակը առկա է գնահատման եզրակացությունում)։
Պարտատերերն իրավունք ունեն 7 օրվա ընթացքում միջնորդության դեմ սնանկության դատարան ներկայացնել առարկություններ:
Կառավարչի մոտ դեպոնացված միջնորդության օրինակին և լոտերին մանրամասն ծանոթանալու համար պարտատերերը կարող են դիմել սնանկության կառավարիչ Ս. Մինասյանին Հեռ. 093 33-03-23 հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 17։




Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 17

Հեռ..` +37493330323

Էլ. փոստ`