Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում “Արման և Անահիտ” ՍՊԸ-ի սնանկության գործով պարտապանին պատկանող անշարժ գույքի աճուրդի մասին

19.01.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Սողոմոնյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2019թ. Հունվարի 16-ին նշանակված “Արման և Անահիտ” ՍՊԸ-ի սնանկության գործով պարտապանին պատկանող անշարժ գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով.
2019թ. Փետրվարի 5-ին ժամը 10:00–ին ՀՀ սնանկության դատարանի շենքում (ք. Երևան, Օտյան 53/2) նշանակված է “Արման և Անահիտ” ՍՊԸ-ի սնանկության գործով պարտապանին պատկանող անշարժ գույքի աճուրդը հետևյալ լոտով.
Լոտ 1. ք. Երևան, Անտառային 138 հասցեում գտնվող տաղավար , հողամասի մակերեսը՝ 0,00597 հա, տաղավարի մակերեսը` 47,1 քառ.մետր, մեկնարկային արժեքը` 8 748 000 ՀՀ դրամ: Գույքի կադաստրային արժեքը չի վճարված, որը կազմում է 1 247 220 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ա)ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները‚ բ) աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը‚ մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար։ Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ պարտապանի սնանկության կառավարիչի դրամարկղ կամ փոխանցումով ,,Արդշինբանկ,, ՓԲԸ-ի Շենգավիթ մասնաճյուղի 2473601612250000 սնանկացման հատուկ հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 ներառյալ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել “Արման և Անահիտ” ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանին` 095-45-43-56 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Նոր-Արեշ 14փ., 38ա-21

Հեռ..` +37495454356

Էլ. փոստ`