Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արթուր Մելիքյանին, Դավիթ, Մանիշակ, Արմինե և Սիրարփի Մելիքյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև Արթուր Մելիքյանի պարտավորությունների կատարման ապահովման համար ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

07.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արթուր Մելիքյանի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

22.03.2019թ ժ.13.30-ին Արթուր Մելիքյանի սնանկության գործով կառավարչի կողմից ՀՀ Սնանկության դատարանի շենքում` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված Արթուր Մելիքյանին, Դավիթ, Մանիշակ, Արմինե և Սիրարփի Մելիքյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև Արթուր Մելիքյանի պարտավորությունների կատարման ապահովման համար ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի բաց դասական եղանակով աճուրդ: Վաճառքի է հանվում.

Լոտ 1- ՀՀ, Արմավիրի մարզ, գյուղ Բամբակաշատ 14-րդ փող., թիվ 12 հասցեում գտնվող բնակելի տուն` 0.151 հա տնամերձ հողամաս, 201.8 քառ. մ բնակելի տուն, 60.5քմ` ծածկ, 19.4քմ`լողավազան, 40.2քմ`օժանդակ շինություն,40.0 պարիսպ: Արթուր Մելիքյանին, ինչպես նաև երրորդ անձ` Դավիթ, Մանիշակ, Արմինե և Սիրարփի Մելիքյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող և Արթուր Մելիքյանի պարտավորությունների կատարման ապահովման համար Արդշիբանկ ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույք, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2208870 վկայական, տրված 20.10.2009թ: Քարե շինություն, կրող պատերով, տեխնիկական վիճակը` բավարար, կառուցված է 1980-ական թվականներին,լուսամուտները`մետաղապլաստե, ներքին հարդարումը լավ, արտաքին հարդարման վիճակը` միջին: Լոտի մեկնարկային գինն է 6.036.930 ՀՀ դրամ:
Լոտ 2- ՀՀ, Արմավիրի մարզ, գյուղ Բամբակաշատ հասցեում գտնվող 0,24 հա գյուղատնտեսական նշանակության հողամաս, Արթուր Մելիքյանին, ինչպես նաև երրորդ անձ Դավիթ, Մանիշակ, Արմինե և Սիրարփի Մելիքյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող և Արթուր Մելիքյանի պարտավորությունների կատարման ապահովման համար Արդշիբանկ ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույք, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 086148 վկայական, տրված 18.03.2000թ: Գտնվում է համայնքի վարչական տարածքում, բնակելի տներից դուրս, հարթ հողամաս, ուղղանկյունաձև: Լոտի մեկնարկային գինն է 232.470 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ա/ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, բ/ աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով՝ Արթուր Մելիքյանի ՙՀայբիզնեսբանկ՚ ՓԲԸ-ում բացված հ/հ 11500097173571 սնանկության հատուկ հաշվին` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան` ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Անշարժ գույքի օտարման դեպքում գնորդի կողմից անհրաժեշտ կլինի վճարելու նաև նոտարական ձևակերպման և պետ. գրանցման հետ կապված հետագա ծախսերը, ինչպես նաև կատարել բնակելի տանը բնակվող անձանց վտարման և դրա հետ կապված ծախսերի հարցերը: Անշարժ գույքին ծանոթանալու, դրա մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնոկարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Արթուր Մելիքյանի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանին /091/48-40-05 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Շահումյան 16փ., 80 տուն

Հեռ..` +374 91 484005

Էլ. փոստ`