Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Վահե Հարությունյանի գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

08.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն 019-14

08.02.2019թ. ժամը 10:45-ին նշանակված աճուրդը ներքոհիշյալ լոտերի մասով չի կայացել։
22.03.2019թ. ժամը 09:15-ին, ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում /դատարանի շենքում/, պարտա¬պան ԱՁ Վահե Հարությունյանի սնանկության գործով կառավարչի կողմից կանցկացվի բաց դասական եղանակով աճուրդ:
Շարադրված հերթականությամբ վաճառքի են ներկայացվում հետևյալ գույքերը.
Պարտատեր Արթուր Գելազարովի մոտ գրավադրված գույքեր.
Լոտ 5 - ք.Երևան, Հանրապետության 51,53 շենք, բն. 17, մակերեսը՝ 72.0 քմ, գտնվում է բազմաբնակարան բնակելի շենքի 7-րդ հարկում, բնակարանը վերանորոգված է, բնակարանին համապատասխան հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ, վկայական 2550355: Աճուրդի մեկնարկային գինը՝ 29.065.230 դրամ,
Լոտ 6 - ք.Երևան, Հանրապետության 51,53 շենք, բն. 24, մակերեսը՝ 86.4 քմ, գտնվում է բազմաբնակարան բնակելի շենքի 2-րդ հարկում, բնակարանը վերանորոգված է, բնակարանին համապատասխան հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ, վկայական 2550293: Աճուրդի մեկնարկային գինը՝ 34.051.590 դրամ,
Լոտ 8 - ք.Երևան, Հանրապետության 51,53 շենք, բն. 31, մակերեսը՝ 108.2 քմ, գտնվում է բազմաբնակարան բնակելի շենքի 4-րդ հարկում, բնակարանը վերանորոգված է, բնակարանին համապատասխան հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ, վկայական 2550303 Աճուրդի մեկնարկային գինը՝ 43.958.700 դրամ:

Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում (ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն) կարող են հայտ ներկայացնել դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը` լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/, իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ, պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Կոնվերսբանկ» ՓԲԸ, հ/հ 19300 07025250200)` որպես ստացող նշելով պարտապանին:
Աճուրդն անցկացվում է աճուրդի կանոնակարգին համապատասխան: Աճուրդում հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պե¬տա¬-կան գրանցման (անհրաժեշտության դեպքում), գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու, առու¬վա-ճառքի պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուր¬դի հաղթողի կողմից:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից, կամ գտնել հետևյալ հղումով՝ https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ
Լոտը ուսումնասիրելու, լոտի մասին այլ տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկա¬ցած այլ հարցով դիմել սնանկության գործով կառավարչին (հեռ., viber, Whatsapp +37493456258):

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 17

Հեռ..` +37493456258

Էլ. փոստ`