Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՙԿրեդիտ-Հաուս՚ ՍՊԸ պարտավորությունների կատարման համար ՙԱրարատբանկ՚ ՓԲԸ-ում գրավադրված երրորդ անձին՝ Տորիչել Համբարձումի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

20.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Կրեդիտ-Հաուս>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գագիկ Բարխուդարյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ փետրվարի 07-ին ՙԿրեդիտ-Հաուս՚ ՍՊԸ գույքի վաճառքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2019թ. մարտի 27-ին, ժամը 11:00-ին ՙԿրեդիտ-Հաուս՚ ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Գ.Բարխուդարյանի կողմից ՀՀ սնանկության դատարանի շենքում /ք.Երևան, Օտյան 53/2/ կանցկացվի ՙԿրեդիտ-Հաուս՚ ՍՊԸ պարտավորությունների կատարման համար ՙԱրարատբանկ՚ ՓԲԸ-ում գրավադրված երրորդ անձին՝ Տորիչել Համբարձումի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կրկնաճուրդը մեկ լոտով, բաց դասական եղանակով:
Լոտ 2- Անշարժ գույքը իրենից ներկայցնում է կաթսայատուն 126,68 քմ մակերեսով և 0,2 հա հողամաս, որը գտնվում է ՀՀ, ք.Գյումրի Շիրակացի փողոց թիվ 2/18 հասցեում: Կաթսայատան շինությունը մեկհարկանի է:Շենքը կոնստրուկտիվ առումով, վիզուալ դիտարկմամբ գտնվում է բավարար վիճակում:Տարածքի ներքին հարդարումը ընդհանուր առմամբ անբավարար վիճակում է:
Գույքի մեկնարկային գինը սահմանվում է 2.210.891 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման, գույքահարկի և կադաստրային արժեքի հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
- աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ ՙԿրեդիտ-Հաուս՚ ՍՊԸ դրամարկղ կամ փոխանցումով սնանկության հատուկ հաշվին` ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ի ՙԷրեբունի՚ մասնաճյուղ 2472302714280000 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան / ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Գ.Բարխուդարյանին /հեռ.094 412 272/:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց պող.5, 105 սենյակ

Հեռ..` +374 94 412 272

Էլ. փոստ`