Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՙԿԱԼԱ-ՆՈՒՍ՚ ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար ՙՎՏԲ-Հայաստան բանկ՚ ՓԲԸ-ում գրավադրված 3-րդ անձ Տորիչել Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

20.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՙԿԱԼԱ-ՆՈՒՍ՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գագիկ Բարխուդարյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. փետրվարի 08-ին ՙԿԱԼԱ-ՆՈՒՍ՚ ՍՊԸ-ի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2019թ. մարտի 22-ին, ժամը 15:00-ին ՙԿԱԼԱ-ՆՈՒՍ՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գ.Բարխուդարյանի կողմից ՀՀ սնանկության դատարանի Շիրակի նստավայրի շենքում /ք.Գյումրի, Անկախության հրապ.7/ կանցկացվի ՙԿԱԼԱ-ՆՈՒՍ՚ ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար ՙՎՏԲ-Հայաստան բանկ՚ ՓԲԸ-ում գրավադրված 3-րդ անձ Տորիչել Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը մեկ լոտով, բաց դասական եղանակով:Գույքը իրենից ներկայացնում է՝
Լոտ-1. ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Շիրակացի փողոց, թիվ 2/13 հասցեում գտնվող շինությունները /արտադրամաս 455,26 քմ մակերեսով, կառացված է 1970-ական թվականներին, բետոնյա հիմքով, քարե պատերով, երկաթ-բետոնյա ծածկով մեկ հարկանի շինություն, տանիքը եռալանջ է, իրականացված է ազբեստացեմենտային, մասամբ մետաղական վահանակներով, մուտքի դռները մետաղյա են, պատուհանները՝ փայտյա, հատակը երեսապատված է բետոնյա երեսսվաղ, պատերը՝ ներկանյութով, ներքին հարդարանքը գտնվում է միջինից ցածր վիճակում/, անասնագոմ 331,95 քմ մակերեսով, պահեստ 21,12 քմ մակերեսով և հողամասը /873,36քմ, որից 627,87 /սեփականություն/ 245,49 քմ /ընդհանուր բաժնային սեփականություն/, նպատակային նշանանակությունը՝ արդյունաբերական, գործառնական նշանակությունը՝ արտադրական շինությունների կառուցման և սպասարկման համար:
Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 21.629.649 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
- աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ ՙԿԱԼԱ-ՆՈՒՍ՚ ՍՊԸ-ի կառավարչի դրամարկղ կամ փոխանցումով սնանկության հատուկ հաշվին` ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ի ՙԷրեբունի՚ մասնաճյուղ 2472303096730000 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի Շիրակի նստավայր / ք.Գյումրի, Անկախության հրապ.7/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Գ.Բարխուդարյանին /հեռ.094 412 272/:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց պող.5, 105 սենյակ

Հեռ..` +374 94 412 272

Էլ. փոստ`