Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Դելտա-Արմենիա» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքերի դասական եղանակով աճուրդ-վաճառքի մասին

21.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Դելտա-Արմենիա» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Ադամյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76 հոդված

աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
15.02.2019թ.-ին, ժամը 17:00-ին հայտարարված աճուրդ-վաճառքը չկայացավ հայտերի բացակայության պատճառով:
«Դելտա-Արմենիա» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Ադամյանի կողմից 22.03.2019թ.-ին, ժամը 14:00-ին ՀՀ Սնանկության դատարանի շենքում (ք.Երևան, Օտյան 53/2) հայտարարվում է «Դելտա-Արմենիա» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքերի դասական եղանակով աճուրդ-վաճառքը՝12 /տասներկու/ լոտով, ընդհանուր 330.724.081 /երեք հարյուր երեսուն միլիոն յոթ հարյուր քսանչորս հազար ութսունմեկ/ ՀՀ դրամ մեկնարկային գնով ներառյալ 190 912 800 ՀՀ դրամ հողամասի կադաստրային արժեքը:
Գույքերը հետևյալն են`
ԼՈՏ 1- ՀՀ, ք.Ծաղկաձոր, Սարալանջի 1-ին փող., թիվ 1 տուրիստական բազա /4.22 հա հողամաս, նպատակային նշանակությունը` հատուկ պահպանման տարածք, 199-ն օրենքի սահմանափակումով, շինություններ և կառույցներ` փաստացի առկա թվով 5 հատ կիսակառույց 50-80% ավարտվածության աստիճանով, հանգստյան տնակներ, ընդհանուր 580,61 քմ մակերեսով, հենապատ-պարիսպ 360,8 գծմ/- աճուրդի մեկնարկային գինը 325.471.571 /երեք հարյուր քսանհինգ միլիոն չորս հարյուր յոթանասունմեկ հազար հինգ հարյուր յոթանասունմեկ/ ՀՀ դրամ, ներառյալ 190.912.800 ՀՀ դրամ հողամասի կադաստրային արժեքը, որը ենթակա չէ նվազեցման:
ԼՈՏ 2-ԿԱՄԱԶ-5511, պետ.հ` 904 ՏՕ 61, 1982թ.- 1.006.579 ՀՀ դրամ
ԼՈՏ 3-Ավտոամբարձիչ /погрузчик/ 0,75 տ.- 292.823 ՀՀ դրամ
ԼՈՏ 4- Ավտոամբարձիչ /погрузчик/ 0,75 տ.- 439.233 ՀՀ դրամ
ԼՈՏ 5- Էքսկավատոր Էօ 4321Ա, 1985թ.- 201.316 ՀՀ դրամ
ԼՈՏ 6- Բեռնատար-ինքնաթափ ՏԱՏՐԱ815 B, 1988թ., կարմիր- 475.837 ՀՀ դրամ
ԼՈՏ 7- Տրակտոր T-170, 1988թ. 585.645 ՀՀ դրամ
ԼՈՏ 8- Ցիստեր-քարշակ անիվների վրա, 4580լ- 91.507 ՀՀ դրամ
ԼՈՏ 9- ԼԻԱԶ Շկոդա քարշակ, 1983թ.- 292.825 ՀՀ դրամ
ԼՈՏ 10- ОДАЗ կցորդ, 1987թ. - 91.507 ՀՀ դրամ
ԼՈՏ 11- Զիլ 133 ԳՅԱ ԿՍ3575- 1988թ. 1.500.717 ՀՀ դրամ
ԼՈՏ 12- ԲՄՎ 525, 1990թ.- 274.521 ՀՀ դրամ

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց դեպքում`պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցվի «Անելիք բանկ» ՓԲԸ-ում բացված «Դելտա-Արմենիա» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվիներին /ՀՀ դրամ-11800067243610, ԱՄՆ դոլար- 11800067243611, եվրո-11800067243613, ռուբլի-11800067243612/ մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16.00, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի շենքում ՝ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով, մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերի ուսումնասիրությունների և այլ տեղեկությունների համար մասնակիցները կարող են դիմել ՀՀ Սնանկության դատարանի շենքում ՝ք.Երևան, Օտյան 53/2, կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Ա.Ադամյանին, հեռ.091(093)-21-01-11:

Հասցե` ք.Երևան, Բագրատունյաց 11ա-19ա

Հեռ..` +(374) 10 46 41 55

Էլ. փոստ`