Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ֆեռթռագ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

22.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Ֆեռթռագ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. փետրվարի 21-ին <<Ֆեռթռագ>> ՍՊԸ-ի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:

2019թ. մարտի 29-ին, ժամը 15:00-ին <<Ֆեռթռագ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կ.Ասատրյանի կողմից Հայաստանի Սնանկության դատարանի շենքում (ք.Երևան, Օտյան 53/2) կանցկացվի <<Ֆեռթռագ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը բաց դասական եղանակով մեկ լոտով:

Լոտ 1- < BMW 530 Xi > մակնիշի ավտոմեքենա, թողարկման տարեթիվը՝ 2005թ., նույնականացման համարը՝ WBANF73566CG69885, թափքի տեսակը՝ սեդան, գույնը՝ սև մետալիկ, պետհամարանիշը՝ 222 PP 12:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 2 901 420 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
Ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ <<Ֆեռթռագ>> ՍՊԸ-ի սնանկության գործով դրամարկղ կամ փոխանցումով սնանկության հատուկ հաշվին՝ <<Արդշինբանկ>> ՓԲԸ Շենգավիթ մասնաճյուղ 2473604472280000 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել Հայաստանի Սնանկության դատարանի շենքում (ք.Երևան, Օտյան 53/2)
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարողեն լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ Կ.Ասատրյանին /հեռ. 093 44 22 32/:

Հասցե` ք.Երևան, Բագրատունյաց 70

Հեռ..` +374 93 442 232

Էլ. փոստ`