Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ամալյա Սարյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի մասին

25.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արամայիս Իսպիրյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

ՀՀ սնանկության դատարանի շենքում՝ ք.Երևան, Օտյան 53 / 2 հասցեում, 2019 թ փետրվարի 15-ին ժամը 1030 -ին հայտարարված սնանկ ճանաչված Ամալյա Սարյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդը չի կայացել պատշաճ հայտ չներկայացնելու և գնորդներ չլինելու պատճառով:
ՀՀ սնանկության դատարանի շենքում՝ ք. Երևան, Օտյան 53 / 2 հասցեում, 2019թ մարտի 29-ին ժամը 1030 -ին կկայանա սնանկ ճանաչված Ամալյա ՍարյանÇն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կրկնաճուրդը տեղի կունենա 1 լոտով, դասական եղանակով: Աճուրդում վաճառվում է՝
Լոտ 1– ք.Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Տիչինայի 1-ին փակուղի, թիվ 17 հասցեում գտնվող բնակելի տունը 70 քմ /վկայական թիվ 03032016-01-0191, տունը ունի կապիտալ նորոգման կարիք/ – 5.700.000 ՀՀ դրամ
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում - անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում – պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և կանխավճարը պետք է վճարվի <ՎՏԲ- Հայաստան Բանկ> ՓԲԸ h/h 16040036810821, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 1600 –ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53 / 2 հասցեով): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթած անձը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից 3 բանկային օրվա ընթացքում լուծարային հատուկ հաշվին մուծել այն գումարը, որով գնել է գույքը (գնման գինը), հաշվանցելով նախօրոք մուծված նախավճարը: Գումարը սահմանված ժանկետում չմուծելու դեպքում նախավճարը չի վերադարձվում: Լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները, կարող են 01.03.2019թ. մինչև 10.03.2019թ. ժամը 1000 –ից այցելել վերը նշված հասցե :Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը, ինչպես նաև վտարման հետ կապված բոլոր գործողությունները և ծախսերը կատարվում են գնորդի հաշվին և գնորդի կողմից: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել` (099) 12-68-68 կառավարիչ Ա.Իսպիրյան:

Հասցե` ք. Երևան, Նանսենի 19-124

Հեռ..` + 374 99126868

Էլ. փոստ`