Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աշոտ Շահբազյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի մասին

25.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արամայիս Իսպիրյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

ՀՀ սնանկության դատարանի շենքում՝ ք.Երևան, Օտյան 53 / 2 հասցեում, 2019 թ փետրվարի 15-ին ժամը 11 :00 -ին հայտարարված սնանկ ճանաչված Աշոտ Շահբազյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդը չի կայացել պատշաճ հայտ չներկայացնելու և գնորդներ չլինելու պատճառով:
ՀՀ սնանկության դատարանի շենքում՝ ք.Երևան, Օտյան 53 / 2 հասցեում, 2019 թ մարտի 29-ին ժամը 11 :00 -ին կկայանա սնանկ ճանաչված Աշոտ Շահբազյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդը 1 լոտով, դասական եղանակով /առանց գնի իջեցման/:Աճուրդում վաճառվում են`
Լոտ 3 – Աշոտ Շահբազյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնքի, Լեփսիուսի Փողոց, 27 շենքի մոտ գտնվող ավտոտնակը (սեփականության վկայական թիվ 2709936) – 494.756 ՀՀ դրամ
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում - անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում – պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և կանխավճարը պետք է վճարվի ` <ՎՏԲ- Հայաստան Բանկ> ՓԲԸ h/h 16046055640200, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 1600 –ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք.Երևան, Օտյան 53 / 2 հասցեով): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթած անձը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից 3 բանկային օրվա ընթացքում լուծարային հատուկ հաշվին մուծել այն գումարը, որով գնել է գույքը (գնման գինը), հաշվանցելով նախօրոք մուծված նախավճարը: Գումարը սահմանված ժանկետում չմուծելու դեպքում նախավճարը չի վերադարձվում: Լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները, կարող են 01.03.2019թ. մինչև 10.03.2019թ. ժամը 1000 –ից այցելել վերը նշված հասցեները:Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում է գնորդի հաշվին: Հողի կադաստրային արժեքը վճարում է գնորդը համաձայն գործող օրենսդրության: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել` (099) 12-68-68 կառավարիչ` Ա.Իսպիրյան

Հասցե` ք. Երևան, Նանսենի 19-124

Հեռ..` +374 99126868

Էլ. փոստ`