Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ավետիս Ավետիսյանի գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

25.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն 170-1

22.03.2019թ. ժամը 15:45-ին ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում /դատարանի շենքում/ պարտապան Ավետիս Ավետիսյանի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Տիգրան Սահակյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Վաճառքի են ներկայացվում պարտատիրոջը սեփականության իրավունքով պատկանող հետևյալ գույքերը.
Լոտ 1 – ՀՀ, ք. Երևան, Շենգավիթի համայնք, Շարուրի փողոց, 2ա շենքի բակում գտնվող ավտոտնակ (վկայական թիվ 1510081, տրված 09.11.2005թ.), նպատակային նշանակությունը՝ ավտոտնակ, գործարնական նշանակություն՝ ավտոտնակ, ընդհանուր մակերեսը՝ 41.85 քմ, ավտոտնակի հարկայնությունը՝ 1 հարկանի, առաստաղի բարձրությունը՝ մոտ 2.5 մետր, պատերը՝ քար, մակերեսը՝ 41.85 քմ, հողամասը հատկացված է վարձակալական հիմունքներով: Աճուրդի մեկնարկային գինը՝ 4.800.000 ՀՀ դրամ:
Լոտ 2 – ՀՀ, Արմավիրի մարզ, գյուղ Մուսալեռ հասցեում գտնվող հողամաս, /վկայական թիվ 2166172, տրված 06.10.2006թ./, կադաստրային համարը՝ 04-069-047-013, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, օգտագործման նպատակը՝ տնամերձ, հողամասի չափը՝ 940.0քմ, իրավունքի տեսակը՝ սեփականություն: Հողամասը ընդհանուր առմամբ հարթ է, առկա են 2-3 տարեկան մի քանի ծառեր: Աճուրդի մեկնարկային գինը՝ 4.800.000 ՀՀ դրամ:
Լոտ 3 – ՀՀ, Արմավիրի մարզ, գյուղ Մուսալեռ հասցեում գտնվող հողամաս, /վկայական թիվը՝ 2166162, տրված 06.10.2006թ./, կադաստրային համարը՝ 04-069-047-012, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի,օգտագործման նպատակը՝ տնամերձ, հողամասի չափը (քմ)՝ 700.0 քմ, իրավունքի տեսակը՝ սեփականություն: Հողամասը ընդհանուր առմամբ հարթ է, առկա են 2-3 տարեկան մի քանի ծառեր: Աճուրդի մեկնարկային գինը՝ 3.600.000 ՀՀ դրամ:
Լոտ 4 – ՀՀ, Արմավիրի մարզ, գյուղ Մուսալեռ հասցեում գտնվող հողամաս, / վկայականի թիվը՝ 2166163, տրված՝ 06.10.2006թ./, կադաստրային համարը՝ 04-069-047-015, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, օգտագործման նպատակը՝ տնամերձ, հողամասի չափը (քմ)՝ 800.0քմ, իրավունքի տեսակը՝ սեփականություն: Հողամասը ընդհանուր առմամբ հարթ է, առկա են 2-3 տարեկան մի քանի ծառեր: Աճուրդի մեկնարկային գինը՝ 4.100.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում (ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն) կարող են հայտ ներկայացնել դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը` լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/, իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ, պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («ԱյԴի Բանկ» ՓԲԸ, հ/հ 11811008899400)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Աճուրդն անցկացվում և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերություն¬ները կանոնակարգվում են աճուրդի կանոնակարգին համապատասխան: Լոտի աճուրդում հաղթող է համարվում այդ լոտի աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Հայտի ձևն ու աճուրդի կանոնակարգը կարող եք անվճար ստանալ աճուրդի կազմակերպչից՝ սնանկության գործով կառավարչից՝ ստորև նշված կապի միջոցներով պայմանավորվելով վերջինիս հետ, դրանց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝ աճուրդի անցկացման վայրում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պե¬տա¬¬կան գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առու¬վա¬ճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուր¬դի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ, լոտի մասին այլ տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկա¬ցած այլ հարցով աշխատանքային օրերին և ժամերին դիմել սնանկության գործով կառավարչին (հեռ., viber, Whatsapp +37493456258):

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 17

Հեռ..` +37493456258

Էլ. փոստ`