Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՙԼեռ-Սթար՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

25.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՙԼեռ-Սթար՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ջիվանշիր Աֆյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

<<Լեռ-Սթար>> ՍՊԸ-ի գույքի 30.11.2018թ. ժամը 12:45-ին հայտարարված աճուրդը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
22.03.2019թ. ժամը 14:30-ին ՙԼեռ-Սթար՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Ջ.Աֆյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5, 311սենյակ հասցեում կանցկացվի ՙԼեռ-Սթար՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող` ներքոհիշյալ լոտերով գույքերի բաց դասական եղանակով, հրապարակային սակարկություններով աճուրդ-վաճառքը.
Լոտ 1. Երևանի Շենգավիթ համայնք, 9 փողոց, թիվ 2 հանրակացարան հասցեի 253,7քմ մակերեսով տարածքը` 14.712.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Լոտ 2. Երևանի Շենգավիթ համայնք, 9 փողոց, թիվ 2 հանրակացարան հասցեի 99,8քմ մակերեսով տարածքը` 5.889.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Լոտ 3. Երևանի Շենգավիթ համայնք, 9 փողոց, թիվ 3 հանրակացարան հասցեի 125,2քմ մակերեսով տարածքը` 7.440.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Լոտ 4. Երևանի Շենգավիթ համայնք, 9 փողոց, թիվ 3 հանրակացարան հա. 8 հասցեի 36,15քմ մակերեսով տարածքը` 2.137.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Լոտ 5. Երևանի Շենգավիթ համայնք, 9 փողոց, թիվ 3 հանրակացարան հա. 14 հասցեի 19,32քմ մակերեսով տարածքը` 1.104.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Գույքի գնահատումը կատարվել է <<Ֆլորես>> աճուրդի տուն ՍՊԸ-ի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումն հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5% -ը: Աճուրդի մասնակցության վճարը և կանխավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով` ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲ Ընկերությունում բացված սնանկության թիվ 16043020193107 հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան` ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Հավանական գնորդները կրելու են նաև գույքի ձևակերպման հետ կապված վճարային պարտավորությունները: Ցանկացողները աճուրդի կանոնակարգին և լոտին կարող են ծանոթանալ սնանկության գործով կառավարիչ Ջ.Աֆյանի մոտ` ք. Երևան. Դավիթաշեն 4-րդ թ/մ շ.2 բն.11 հասցեում, հեռ. /099/ 56-86-96:

Հասցե` ք.Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղ. 2շ. բն.11

Հեռ..` +374 99 56 86 96

Էլ. փոստ`