Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Տաթև ՀԷԿ>> ՍՊԸ-ի պարտավորությունների համար երրորդ անձանց կողմից գրավադրված գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

25.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Տաթև ՀԷԿ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ջիվանշիր Աֆյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

«Տաթև ՀԷԿ» ՍՊԸ-ի գույքի 29.11.2018թ. ժամը 14:30-ին հայտարարված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 22.03.2019թ. ժամը 14:00-ին` «Տաթև ՀԷԿ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Ջ.Աֆյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի պարտապանի պարտավորությունների համար երրորդ անձանց կողմից գրավադրված ներքոհիշյալ լոտերով գույքերի բաց դասական եղանակով. հրապարակային սակարկություններով աճուրդ-վաճառք,
Լոտ 4. ՀՀ, Արարատի մարզ, գյուղ Ազատաշենում գտնվող արտադրունաբերության, ընդերքօգտ. և այլ արտ.նշանակության, գյուղատնտ. արտադրական օբյեկտների 0,186 հա հողամասը`823.500 ՀՀ դրամ մեկնարկային գնով,
Լոտ 5. ՀՀ, Արարատի մարզ, գյուղ Ազատաշենում գտնվող արտադրունաբերության, ընդերքօգտ. և այլ արտ.նշանակության, գյուղատնտ. արտադրական օբյեկտների 0,117 հա հողամասը` 514.700 ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Գույքի գնահատումը կատարվել է <<Տիգրիս>> ՍՊԸ-ի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը. իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումն հավաստող փաստաթղթերի պատճեները. աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5% -ը: Աճուրդի մասնակցության վճարը և կանխավճարը պետք է վճարվի կանխիկ, կամ փոխանցումով Արդշինինվեստբանկի` «Տաթև ՀԷԿ» ՍՊԸ-ի սնանկության թիվ 2470102864060000 հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան` ք.Երևան, Օտյան հասցեյով: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Հավանական գնորդները կրելու են նաև գույքի ձևակերպման հետ կապված վճարային պարտավորությունները: Ցանկացողները աճուրդի կանոնակարգին և լոտին կարող են ծանոթանալ սնանկության գործով կառավարիչ Ջ.Աֆյանի մոտ` ք. Երևան. Դավիթաշեն 4-րդ թ/մ շ.2 բն.11 հասցեում, հեռ. /099/56-86-96:

Հասցե` ք.Երևան, Դավթաշեն 4թ. 2-11

Հեռ..` +374 99 56 86 96

Էլ. փոստ`