Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Կարինե Միրզոյանին բաժնային սեփականության իրավունքով պատկանող և նրա պարտավորությունների դիմաց ՙԱյԴի Բանկ՚ ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

27.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ա/Ձ Կարինե Միրզոյանի սնանկության գործով կառավարիչ Մուրադ Պետրոսյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. մարտի 25-ին, ժամը 12:00-ին Ա/Ձ Կարինե Միրզոյանի սնանկության գործով կառավարիչ Մուրադ Պետրոսյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Ա/Ձ Կարինե Միրզոյանին բաժնային սեփականության իրավունքով պատկանող և նրա պարտավորությունների դիմաց ՙԱյԴի Բանկ՚ ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի աճուրդը՝ բաց դասական եղանակով, մեկ լոտով:
Գույքը իրենից ներկայացնում է՝
Լոտ-1 ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, 3-րդ միկրոշրջան, 12-րդ շենք, թիվ 15 հասցեում գտնվող բնակարան: Բնակարանի նկարագիրը՝ ընդհանուր մակերեսը 74,58 քմ, հարկայնությունը՝ 9/8, շենքի հիմքը, հիմնակմաղքը, պատերը՝ երկաթբետոնե, առաստաղի բարձրությունը՝ 2,67մ, մուտքի դուռը՝ մետաղյա, ներսի դռները՝ փայտե, պատուհանները՝ փայտե,մետաղապլաստե, հատակը՝ մանրահատակ, սանհանգույցի և լոգասենյակի հատակը և պատերը երեսապատված են կերամիկական սալիկներով, առկա է հեռախոս, գազամատակարարում, ջրամատակարարում և էլեկտրամատակարարում: Ներքին հարդարանքը տեղազննման պահին գտնվել է միջին վիճակում:
Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 10.800.000 ՀՀ դրամ:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման և վտարման հետ կապված ծախսերը:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ Ա/Ձ Կարինե Միրզոյանի սնանկության գործով դրամարկղ կամ փոխանցումով սնանկության հատուկ հաշվին` 220539672323000 ՙԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ՚ ՓԲԸ մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/ :
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Մ.Պետրոսյանին /հեռ.094 45 20 22/:

Հասցե` ք.Երևան, Շիրազի 50շ., բն.10

Հեռ..` +374 94 45 20 22

Էլ. փոստ`