Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Վարդ Քնար» ՍՊԸ-ի գույքը կրկնակի հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

28.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

28.02.2019թ-ին հայտարարված «Վարդ Քնար» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառք չի կայացել հայտեր չլինելու պատճառով: 10.04.2019թ-ին ժամը 14.40-ին սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից կանցկացվի «Վարդ Քնար» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդ-վաճառքը ՀՀ սնանկության դատարանի ք.Երևան, Օտյան 53/2 հասցեի նստավայրում հետևյալ լոտերով.
ԼՈՏ-2. 27.0 հա մակերեսով արտադրական նշանակության հողատարածք ք. Էջմիածին, Արդյունաբերական հանգույցի տարածք վայրում, որի վրա առկա են 2518.1 քմ ընդհանուր մակերեսով մեկ հարկանի շինություններ, այդ թվում` փայտի, քարի մշակման արտադրամաս` 1556.1 քմ, խորքային հոր` քանդված, սանհանգույց, պահակատուն, ենթակայան` 66.4 քմ, պահեստ` 161.2 քմ, գրաենյակային շինություն` 196.7քմ, ծածկոց, թռչնանոց` 29.7 քմ, խանութ` 39.4 քմ, ջրավազան` 12.2 քմ և պարիսպ` 456.4 քմ մակերեսներով: Շինությունների հիմնական պատերը` քար, ե/բ սալեր, դռները` մետաղական դարպասներ, պատուհանները` փայտե, հնամաշ և կոտրված: Գույքի սեփականատերն է «Վարդ-Քնար»ՍՊԸ-ն /սեփ. վկ. 1980449, գրանցված`19.09.2005թ./: Մեկնարկային գինը` 56.213.939 ՀՀ դրամ:
(Ծանոթություն գույքը ծանրաբեռնված է նաև հողի կադաստրային արժեքով /1 քմ 1914 դրամ, ընդհանուրª 516.780.000 ՀՀ դրամ և գույքի օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում):
ԼՈՏ-3.Մետաղական անգար` 1 հատ,այրված, առկա են միայն կոնստրուկցիաները և մետաղյա դարպասները: Մեկնարկային գինը` 226.642 դրամ:
ԼՈՏ-4. լոտը բաղկացած է թվով չորս ենթալոտերից, իրենցից ներկայացնում են օգտագործված քար կտրող սղոց և հաստոց,: Մեկ հատի գինը ՝ 697.357 դրամ, ընդհ. մեկն. գինը`2.789.429 դրամ:
ԼՈՏ- 5.Վագոն տնակ` 1 հատ, օգտագործված, հնամաշ: Մեկնարկային գինը` 97.631 դրամ:
ԼՈՏ- 6. Ջրի բաք /կլոր/ 10տ, 2 հատ, օգտագործված: Մեկ հատի գինը` 87.170 դրամ:Ընդհանուր մեկնարկային գինը՝ 174.341 դրամ:
ԼՈՏ- 7. Ջրի բաք /քառակուսի/ 1տ, 2 հատ, օգտագործված: Մեկ հատի գինը` 12.204 դրամ: Ընդհանուր մեկնարկային գինը` 24.408 դրամ:
ԼՈՏ-8 . Ջրի ցիստեռն /անիվավոր/, 1 հատ, օգտագործված: Մեկնարկային գինը` 41.842 դրամ:
ԼՈՏ-9 . Տելֆեր էլեկտրական, 1 հատ, օգտագործված: Մեկնարկային գինը` 104.598 դրամ:
ԼՈՏ-10 . Կցասայլ 2 հատ, օգտագործված: Մեկ հատի գինը` 122.038: Ընդհանուր մեկնարկային գինը` 244.076 դրամ:
ԼՈՏ-11 . Զոդման ապարատ, 1 հատ, օգտագործված: Մեկնարկային գինը` 31.383 դրամ:
ԼՈՏ-12.Ավտոմեքենա <<Մազ>> մակնիշի, 1 հատ, ապակոմպլեկտավորված, առկա է խցիկը և բեռնախցիկը: Մեկնարկային գինը` 87.171 դրամ:
ԼՈՏ-13 . Կոմպրեսոր անիվավոր, 1 հատ, օգտագործված: Մեկնարկային գինը` 767.093 դրամ:
ԼՈՏ-14.Կառ-բարձիչ, 1 հատ, այրված, հետագա օգտագործման համար ոչ պիտանի: Մեկնարկային գինը` 20.921 դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված «Վարդ Քնար» ՍՊԸ-ի սնանկության գործով 2477604744340000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում բաշխման ենթակա գույքի արժեքի մեջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:-00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտերի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /0234/ 2-33-76, /094/ 348664)` ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`