Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Արամ և Սիլան» ՍՊԸ-ի գույքը կրկնակի հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

28.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

28.02.2019թ-ին հայտարարված «Արամ և Սիլան» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: 02.04.2019թ-ին «Արամ և Սիլան» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ՀՀ սնանկության դատարանի՝ ք.Վեդի, Արարատյան 55 հասցեի նստավայրում կանցկացվի «Արամ և Սիլան» ՍՊԸ-ի սնակության գործով գույքի բաց դասական եղանակով կրկնակի աճուրդ-վաճառք` 1 լոտով.
ԼՈՏ-2. «МКГ-25БР» մակնիշի թրթուրավոր կռունկ, տարեթիվը՝ 1980թ, գույնը՝ դեղին, առավելագույն բարձրողունակությունը՝ 25 տոննա. ամբարձիչ կռունկի երկարությունը՝ 28մ: Կռունկը կիսաթալանված, ոչ աշխատանքային վիճակում է, թրթուրները՝ կիսամաշ: Բացակայում են շարժիչային և այլ առանցքային մասերի որոշ հանգույցներ: Գույքի մեկն. գինը՝ 270.672 դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կատարվում է կանխիկ կամ փոխանցումով «Արդշինբանկ»ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված 2477602761100330 հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում բաշխման ենթակա գույքի արժեքի մեջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք.Վեդի, Արարատյան 55 հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ.Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ.Գոռավան, հեռ. /0234/ 2-33-76, /094/ 348664)` ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`