Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Լիդա Գևորգի Դավոյանին պատկանող գույքերի` բաց դասական եղանակով աճուրդի մասին

01.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Լիդա Գևորգի Դավոյանի սնանկության գործով կառավարիչ՝Արման Սարգսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենք 76-րդ հոդված

Հայտարարություն աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
2019թ. մարտի 18–ին ժամը 12–ին Լիդա Գևորգի Դավոյանի սնանկության գործով կառավարչի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վաճառքի աճուրդը:
Աճուրդի է ներկայացվում`
Լոտ 1. ՀՀ Լոռու մարզ, ք. Սպիտակ, Քըրք Քըրքորյան փողոցում գտնվող 06-006-0282-0127 կադաստրային կոդով 650քմ տնամերձ հողամասի և 25քմ անասնագոմ: Մեկնարկային գինը 680.400 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`ա/ Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները: բ/ Աճուրդին նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Նախավճարը կազմում է մեկնարկային գնի 5 տոկոսը համապատասխանաբար: Նախավճարը վճարվում է կանխիկ կամ փոխանցումով պարտապանի սնանկության հատուկ հաշվին <<Հայբիզնեսբանկ>>ՓԲԸ գլխ. մասնաճյուղ 1150012093333378 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16-00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի մասին այլ ինֆորմացիա ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են ներկայանալ Արշակունյաց 5: Սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյան 098-40-79-19:

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց պողոտա , 5շենք, 3-րդ հարկ, 325 սենյակ

Հեռ..` +374-98-40-79-19

Էլ. փոստ`