Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Արթուր Խաչատրյանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

01.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

01.03.2019թ հայտարարված ԱՁ Արթուր Խաչատրյանի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: 02.04.2019թ. ժամը 15:00-ին կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ՀՀ սնանկության դատարանի՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեի նստավայրում կանցկացվի ԱՁ Արթուր Խաչատրյանի սնակության գործով գույքի բաց դասական եղանակով կրկնակի աճուրդ-վաճառք` 1լոտով.
ԼՈՏ-1. «BMW X5 3.0 I» մակնիշի ավտոմեքենա, թողարկման տարեթիվը՝ 2003թ, թափքի տեսակը` ունիվերսալ, գույնը` գորշ մետալիկ, պետհամարանիշը` 99 TL996, անվադողերը՝ կիսամաշ, մեքենան տեխնիկապես սարքին վիճակում է: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Արթուր Խաչատրյանին: Մեկնարկային գինը` 1.157.613 ՀՀ դրամ:
լոտի:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական •րանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված ԱՁ Արթուր Խաչատրյանի սնանկության գործով թիվ 2477602761100330 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդի մասնակցության ճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում բաշխման ենթակա գույքի արժեքի մեջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /0234/ 2-33-76, /094/ 348664)` ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`