Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ռոբերտ Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

03.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ռուզան Հովհաննիսյան
ՙՍնանկության մասին՚ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ փետրվարի 27-ին նշանակված Ռ. Սարգսյանի գույքի կրկնաճուրդը չկայացավ հայտ չլինելու պատճառով:
2019թ. մարտի 20-ին ժամը 1345-ին ք. Երևան, Արշակունյաց 5, 311 հասցեում տեղի կունենա Ռ. Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կրկնաճուրդը՝ հետևյալ 1 լոտով.
Լոտ 1. Արմավիրի մարզ, գ. Արաքս, հողակտոր, մակերեսը` 3389,0 քմ, մեկնարկային գինը` 324 800 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ա)ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, բ) աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են ՙԱրդշինբանկ՚ՓԲԸ-ի Շենգավիթ մասնաճյուղում բացված 2473604392330010 սնանկության հատուկ հաշվին: Աճուրդին մասնակցել ցանկացողներըաճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ՝ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 1600-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցեն՝ Երևան, Օտյան 53/2: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել Ռոբերտ Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Ռուզան Հովհաննիսյանին՝ 093 37 27 05 հեռախոսահամարով:

Հասցե` ք.Երևան, Մանանդյան 1, բն.9

Հեռ..` +374 93 37 27 05

Էլ. փոստ`