Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն «Կոնսեր» ՍՊԸ-ի գույքը աճուրդով վաճառելու մասին

04.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Կոնսեր» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյան
«Սնանկության մաիսն» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

01.03.2019թ. նշանակված կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 29.03.2019թ. ժամը 10:00-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում տեղի կունենա «Կոնսեր» ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց գրավադրված երրոր անձանց սեփականության իրավունքով պատկանող պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկն աճուրդ:
Լոտ N 1. Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Հ.Ավետիսյան 46ա հասցեում գտնվող, <<Անգա>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, «Կոնսեր» ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց գրավադրված անշարժ գույք: Այն բաղկացած է վարչական շենք 191,1քմ, արհեստանոց 84,9քմ, պահեստ 948,64քմ, պահեստ 1.133,29քմ, արհեստանոց 108,9քմ, արտադրամաս 1.142քմ, հանդերձարան 69,09քմ, պահեստ 185,37քմ, պահեստ 40քմ, արհեստանոց 93,6քմ, ենթակայան 64,75քմ, տնտեսական սենյակ 72քմ, կաթսայատուն 208,56քմ, կաթսայատուն 156,09քմ, տնտեսական սենյակ 11,61քմ, ծածկոց 125,06քմ, պահեստ 950,9քմ, պահեստ 776,14քմ, սառնարան 292,64քմ, պահեստ 1370,52քմ, ծածկոց 311,04քմ, կշեռքի տնակ 19,14քմ, պահակատուն 34,44քմ: Հողամասի մակերեսը 2,5հա: Հողի կադաստրային արժեքը վճարված չէ, այն վճարում է գնորդը Լոտի մեկնարկային գինն է 93.823..000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Աճուրդի նախավճարը կազմում է լոտի գնի 5%-ը: Աճուրդի նախավճարը պետք է մուսվի Արդշինբանկ, հ/հ 2470102875370000 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան(ք.Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել «Կոնսեր» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Չիտչյանին, հեռ. 091-40-71-82 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5, 1-ին հարկ, 108 սենյակ:

Հասցե` ք.Երևան, Թոթովենցի 8/2, բն.21

Հեռ..` +374 94 407182

Էլ. փոստ`