Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արմեն Կիրակոսյանի գույքը կրկնակի հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

04.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

02.03.2019թ-ին հայտարարված Արմեն Կիրակոսյանի սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտերի բացակայության պատճառով: 02.04.2019թ-ին ժամը 13.00-ին Արմեն Կիրակոսյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ՀՀ սնանկության դատարանի ք.Երևան, Օտյան 53/2 հասցեի նստավայրում կանցկացվի Արմեն Կիրակոսյանի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդային վաճառք` մեկ լոտով.
ԼՈՏ-1. 274.4քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի բնակելի տուն՝ տեղակայված 0.1180հա մակերեսով տնամերձ հողամասի վրա, գտնվում է Արմավիրի մարզ, գ.Արշալույս 29 փողոց թիվ 35 հասցեում: Բնակելի տան հիմքը և միջհարկային ծածկը՝ միաձույլ երկաթբետոն, պատերը՝ տուֆ, տանիքը՝ թիթեղ, պատուհանները՝ մետաղապլաստե, մուտքի դուռը՝ երկաթե, ներսի դռները՝ փատյա, հատակը՝ փատյա տախտակ: Տունն ունի օժանդակ շինություններ` ջերմոցներ՝ 480.0քմ, ծածկ` 14.0քմ, թոնրատուն՝ 9.6քմ, անասնաշենք 22.2քմ, լոգարան՝ 8.6քմ մակերեսներով: Գույքը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Վարդան, Արմեն, Անահիտ Կիրակոսյաններին /սեփ. իրավունքի վկայական թիվ 2616408, տրված 04.03.2009թ./ և Արմեն Կիրակոսյանի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 2.999.431 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդի մ/ճ-ում բացված Արմեն Կիրակոսյանի սնանկության գործով թիվ 2477604513820000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`