Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ՀԱՆՍ ԸՆԴ ԿՈ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի մասին

04.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «ՀԱՆՍ ԸՆԴ ԿՈ» ՍՊԸ-ի`սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

17.12.2018թ. նշանակված «ՀԱՆՍ ԸՆԴ ԿՈ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
04.124.2019թ. ժամը 12:00-ին ք.Երևան, Արշակունյաց պող. 5, 311 դահլիճ, հասցեում կկայանա սնանկ ճանաչված «ՀԱՆՍ ԸՆԴ ԿՈ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդ, բաց դասական եղանակով, 4 առանձին լոտերով:
Լոտ 1- Թուղթ ծալող հաստոց ZF-480, արտադրությունը Չինաստան, մեկնարկային գինը 80 000 ՀՀ դրամ
Լոտ 2-Թուղթ կտրող պրես YMQ-180, արտադրությունը Չինաստան, մեկնարկային գինը 10 000 ՀՀ դրամ
Լոտ 3-Տպագրական հաստոց /Ռոմայոր/ Romayor-313, արտադրությունը Չեխոսլովակիա, մեկնարկային գինը 19 000 ՀՀ դրամ
Լոտ 4-Տպագրական հաստոց Ֆլեքսո /MEDEL ֆիրմայի/ արտադրությունը Թուրքիա, մեկնարկային գինը 153 000 ՀՀ դրամ
Բոլոր հաստոցները գտնվում են անսարք, անաշխատունակ և ոչ լրակազմ վիճակում:
Գույքի սեփականության փոխանցման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը:
բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են կանխիկ պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Աբովյան մասնաճյուղ՝«ՀԱՆՍ ԸՆԴ ԿՈ» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին՝ 2471003033430000, մինչև աճուրդին նախորդ օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00 կարող են մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Վաճառվող գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել «ՀԱՆՍ ԸՆԴ ԿՈ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Սևանի 2/4, բն.15

Հեռ..` +374 91 95 58 81

Էլ. փոստ`