Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ամիկուս՚ ՍՊԸ պարտավորությունների կատարումն ապահովելու համար գրավադրված, պարտապան ընկերությանը և երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

05.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Ամիկուս>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. մարտի 05-ին ՙԱմիկուս՚ ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Վ. Ավագյանի կողմից նշանակված կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:2019թ. մարտի 22-ին ժամը 11:00-ին ՙԱմիկուս՚ ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Վ. Ավագյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված ՙԱմիկուս՚ ՍՊԸ պարտավորությունների կատարումն ապահովելու համար գրավադրված, պարտապան ընկերությանը և երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով անցկացվող ընդհանուր կրկնաճուրդը:Աճուրդի հանվող գույքը բաղկացած է 36/երեսուն վեց/ լոտերից.
Շարժական գույք.
Լոտի Հ/Հ Անվանում Քանակ (հատ) Մեկնարկային գինը,(ՀՀ դրամ)
Լոտ 47 Թեյ փաթեթավորող հաստոց YD-11 1 հատ 1.275.458
Լոտ 48 Հարվածող մուրճ Makita 1հատ 7.971.615
Լոտ 49 Ցանցային սարք Aria Soho LG 1 հատ 15.944
Լոտ 51 Ճնշումային բաք 1 հատ 53.144
Լոտ 55-ից մինչև Լոտ 85-ը իրենց մեջ ներառում են սառնարանային, ցուցափեղկային, բանջարեղենի, մթերքի, քաղցրավենիքի տաղավարներ, պահարաններ և սառնարանային սարքավորումներ, ցածր և միջին ջերմաստիճանային խցիկներ, զանազան կառուցվածքով դարակաշարեր, գոնդոլներ, դրամարկղային սեղաններ նաև նրանց լրացնող տարբեր օժանդակ սարքավորումներ և պարագաներ: Լոտերի ընդհանուր մեկնարկային գինը կազմում է 28.010.132 ՀՀ դրամ:
Լոտ 89.Անշարժ գույք և սարքավորումներ-ընգրկում է
- ՀՀ, ք.Երևան, Շենգավիթ համայնք, Մանանդյան փող., 33/1 արտադրամաս/սեփականատեր Աշոտ Ավետիսյան/, 1827,0 քմ, առկա է 72,3 քմ ինքնակամ շինություններ, հարդարանքը լավ վիճակում, կոմունալ կոմունիկացիաները առկա են, շահագործվել է որպես վարչական տարածք, մասամբ որպես տպարան, հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ և 910,88 քմ հողամասի համար կազմում է 4.120.821 ՀՀ դրամ և մեկնարկային գնի մեջ ներառված չէ և ենթակա է մուծման գնորդի կողմից
-ՀՀ, ք.Երևան, Շենգավիթ համայնք, Մանանդյան փող., թիվ 33/33 հասցեում գտնող հողամաս/սեփականատեր Աշոտ Ավետիսյան/, 1331,06 քմ, հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ, կազմում է 6.021.715 ՀՀ դրամ և մեկնարկային գնի մեջ ներառ ված չէ և ենթակա է մուծման գնորդի կողմից:
-Շարժական գույք- տպագրական մեքենա HEIDELBERG PM-74-2, կտրող հաստոց POLAR 92X, լաքապատող հաստոց WJ-PA6090EN WJ-UV750B, պատճենահանող սարք KOPIERBOX 3082.01, տպագրական մեքենա HEIDELBERG PRINTMASTER PM-52-1, սոսինձող սարք ZHYZ-650C լամինացնող հաստոց KDFM-720, տպագրական մեքենա HEIDELBERG SPIDMASTER SM-52, թիթեղ երևակող մեքենա HEIDELBERG SUPRASETTER A52/A75, HEIDELBERG KAMA PROGUT 53, գիրք կազմող հաստոց HEIDELBERG EUROBIND 600H:
Մեկնարկային գինը` 309.486.984 ՀՀ դրամ:
47,89 լոտերի գույքը հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան բանկ՚ ՓԲԸ-ի գրավի առարկա:Գույքի վաճառքի հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են գնորդի կողմից:Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը, որոնք պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ՙՙԱյԴի Բանկ՚ ՓԲԸ-ի /նախկին ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ/ ՙԱմիկուս՚ ՍՊԸ սնանկության Հ/Հ 11813000763672 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի ք.Երևան, Ե.Օտյան 53/2 հասցեով:Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են սկսած 2019թ. մարտի 15-ից աշխատանքային օրերին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ դիմել սնանկության գործով կառավարչին կամ այցելել Արշակունյաց պող. 5, 410 սենյակ նախօրոք կապվելով սնանկության գործով կառավարչի հետ:Սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյան հեռ. 094-421790:

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 85/50

Հեռ..` +374 94 421790

Էլ. փոստ`