Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<ՆԱՅԹԵՔՍ>>ԲԲԸ-ի գույքը աճուրդով վաճառելու մասին

05.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<ՆԱՅԹԵՔՍ>>ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ախոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

27.02.2019թ. ժամը 13.00-ին նշանակված աճուրդ վաճառքը չի կայացել հայտ չլինելու պատճառով:21.03.2019.թ. ժամը 13.00-ին ՀՀ Սնանկության դատարանի /ք.Երևան,Օտյան 53/2 /հասցեի շենքում կանցկացվի ի օգուտ Զարե Բալասանյանի գրավադրված` <<ՆԱՅԹԵՔՍ>>ԲԲԸ-ի գույքի աճուրդ վաճառքը՝ բաց դասական եղանակով :
Լոտ 1 – Սյունիքի մարզ,ք.Սիսիան Չարենցի փողոց թիվ 16 հասցեում գտնվող Տրիկոտաժի արտադրական միավորման անշարժ գույքը/շենք-շինություն /անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 1989371,տրված`23.11.2007թ./ շուկայական արժեքը կազմում է 16.500.000 ՀՀ դրամ:
Լոտ 2-Սյունիքի մարզ,ք.Սիսիան Չարենցի փողոց թիվ 16 հասցեում գտնվող Տրիկոտաժի արտադրական միավորման միավորման անշարժ գույքը/շենք-շինություն /անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 1989368, տրված`23.11.2007թ./ շուկայական արժեքը կազմում է 127.500.000 ՀՀ դրամ:
Լոտ 3.-Սյունիքի մարզ,ք.Սիսիան Չարենցի փողոց թիվ 16 հասցեում գտնվող Տրիկոտաժի արտադրական միավորման միավորման անշարժ գույքը/շենք-շինություն /անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 1989370, տրված`23.11.2007թ./ շուկայական արժեքը 21.05.2018թ. դրությամբ կազմում է 4.800.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որը կազմում է լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5% : Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի սնանկության 1510039384132300 հ/հ-ին, ՙԱրարատբանկ՚ԲԲԸ համապատասխանաբար` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ ներկայացնել վերընշված դատարանի հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Ցանկացողները ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ կարող են սնանկության գործով կառավարիչ Կ. Ախոյանից` /ք.Երևան,Օհանովի 11/6 ,հեռ. 09310-95-15,05535-35-35):




Հասցե` Ք. Երևան,Օհանովի 11շ.6բն

Հեռ..` +374 55 353535

Էլ. փոստ`