Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Անհատ ձեռնարկատեր Հովհաննես Վանիկի Ղազարյանի վարկի ապահովման միջոց հանդիսացող երրորդ անձանց պատկանող գույքի կրկնաճուրդի կաղմակերպման և անցկացման մասին հայտարարություն

05.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Անհատ ձեռնարկատեր Հովհաննես Վանիկի Ղազարյանի սնանկության գործով կառավարիչ Ս. Դոյդոյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. Մարտի 21-ին ժամը 14:00-ին անհատ ձեռնարկատեր Հովհաննես Վանիկի Ղազարյանի սնանկության գործով կառավարիչ Ս. Դոյդոյանի կողմից ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Գյումրու խճ 78, /2-րդ հարկ/ հասցեում կանցկացվի անհատ ձեռնարկատեր Հովհաննես Վանիկի Ղազարյանի վարկի ապահովման միջոց հանդիսացող երրորդ անձանց պատկանող ի ապահովումն վարկի մարման գրավադրված գույքի բաց դասական եղանակով /ընդհանուր, մեկնարկային գնի բարձրացմամբ/ աճուրդը, ընդհանուր թվով 1լոտ`
Լոտ1-ՀՀ Լոռու մարզ, վանաձոր համայնք, Թումանյան փողոց թիվ 8-15 համալիր, նպատակային նշանակությունը՝ հասարակական,կադաստրային ծածկագիր՝ 06-001-0422-0039-001, 881քմ, հողամաս՝0,14406հա, կադաստրային ծածկագիր՝ 06-001-0422-0039, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, հողամասը հանդիսանում է ընդհանուր բաժնային սեփականություն Թումանյան փողոցի 8, 8-15, 8/8 հասցեներում գտնվող անշարժ գույքերի միջև և ծանրաբեռնված է կադաստրային արժեքով, գույքի օտարման գործարքից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման դեպքում: Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 29122016-06-0014, տրվ. 25.10.2013թ., սեփականատեր՝ Նարինե Հովհաննեսի Ղազարյան, գրավադրված է <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ում-82.960.200 ՀՀ դրամ մեկանարկային գնով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կաղմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<ՎՏԲ Հայաստան Բանկ> ՓԲԸ-ի Ախուրյանի մ/ճ-ի անհատ ձեռնարկատեր Հովհաննես Վանիկի Ղազարյանի սնանկության գործով հ/հ 16001006011169 հատուկ հաշվին մինչև աճուրդի նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանում /ք. Երևան, Օտյան 53/2/
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն/լոտերն/ ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ցանկացողները կարող են ծանոթանալ աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը, ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Գյումրու խճ 78, /2-րդ հարկ/ հասցեում կամ գույքի գտնվելու վայրում:

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Ք. Գյումրի, Երկաթ-Գծի փող., 20շ. բն.4

Հեռ..` +37494707051

Էլ. փոստ`