Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Էդգար Հայրապետյանին պատկանող գույքի կրկնաճուրդի անցկացման մասին

05.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` էդգար Հայրապետյանի սնանկության կառավարիչ Սերյոժա Մինասյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

28.02.2019թ.ժամը 11։00-ին Էդգար Հայրապետյանի գույքի կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։ 27.03.2019թ. ժամը 15:30 -ին ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Էդգար Հայրապետյանին պատկանող տրանսպորտային միջոցի կրկնաճուրդ վաճառքը ՝բաց դասական եղանակով հետևյալ լոտով: Լոտ 1- MERSEDES-BENZ 300E մակնիշի 1992թ. արտադրության 98OF008 հաշվառման համարանիշի սև մետալիկ, շուկայական արծեքը կազմում է 240.570 ՀՀ դրամ։ Տրանսպորտային միջոցը գտնվում է անսարք, վատ վիճակում։ Լոտը կարող են ուսումնասիրել իր գտնվելու վայրերում (Բաշինջաղյան փող. տուն 95) մինչև աճուրդի կայացման նախորդ օրը։ Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որը կազմում է լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5% : Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի Էդգար Հայրապետյանի սնանկության հատուկ հաշվին ՝«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ հ/հ220490195173000՝ մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդի կանոնակարգին կարող եք ծանոթանալ և այն ստանալ այցելելով սնանկության կառավարչի գրասենյակ։ Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան /ք. Երևան, Հ. Օտյան փող. 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ս. Մինասյանին հեռ. 093 33 03 23/։

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 17

Հեռ..` +37493330323

Էլ. փոստ`