Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Արմեն Սարհատյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

05.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ա/Ձ Արմեն Սարհատյանի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Մինասյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թվականի փետրվարի 25-ին ժամը 14:00-ին Ա/Ձ Արմեն Սարհատյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում գրավադրված՝ գույքի կրկաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։
2019թվականի մարտի 28-ին ժամը 16:00-ին ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի` Ա/Ձ Արմեն Սարհատյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում գրավադրված՝ գույքի կրկնաճուրդ վաճառքը՝ բաց դասական եղանակով հետևյալ լոտով:
Լոտ 1-ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Բլբուլյան փողոց, 85շենք, 34 բն. հասցեում գտնվող 77,88քմ մակերեսով բնակարանը: Բնակարանը գտնվում է միջին վիճակում։ Լոտի մեկնարկային գինն է 3.805.200ՀՀ դրամ:
Լոտը կարող են ուսումնասիրել իր գտնվելու վայրում մինչև աճուրդի կայացման նախորդ օրը։ Բոլոր վտարման հետ կապված գործողությունները և ծախսերը կատարվում է գնորդի կողմից իր հաշվին:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որը կազմում է լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5% : Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի Ա/Ձ Արմեն Սարհատյանի սնանկության հատուկ հաշվին ՝«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ հ/հ220499671034000՝ մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդի կանոնակարգին կարող եք ծանոթանալ և այն ստանալ այցելելով սնանկության կառավարչի գրասենյակ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան փող. 53/2/հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ս. Մինասյանին /ք. Երևան, Արշակունյաց 17 հեռ. 093 33 03 23/

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 17

Հեռ..` +37493330323

Էլ. փոստ`