Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ-ին պատկանող գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

05.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Մինասյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019 թվականի փետրվարի 27-ին ժամը 11:00-ին «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ գույքերի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։
2019 թվականի մարտի 26-ին ժամը 11:30-ին «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Մինասյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ-ին պատկանող գույքերի կրկնաճուրդ վաճառքը բաց դասական եղանակով 1-219 լոտերով։
Լոտ 1-ից 212լոտեր, թվով 212 անվանում ապրանքներ, որոնք իրենց մեջ ներառում են, կարի արտադրության հետ կապված սարքավորումներ, կարի մեքենաներ, գրասենյակի, խոհանոցի և ննջասենյակի կահույքներ, կենցաղային տեխնիկաներ։ Լոտերը գտնվում են աշխատող, սահմանափակ հնարավորություններով աշխատող, վերանորոգման ենթակա և անսարք վիճակում, որոնց արժեքները համապատասխանաբար կազմում են՝ 55.684.581,30 ՀՀ դրամ:
Լոտ 213 Մարդատար մեքենա MERSEDES BENZ ML350 2007թ. արտադրության, 888 ՏՏ 28 պետ. համարանիշի, գտնվում է աշխատանքային վիճակում, ավտոմեքենայի շուկայական արժեքը կազմում է 3.936.600 ՀՀ դրամ։
Լոտ 214 Մարդատար մեքենա OPEL CORSA 1996թ. արտադրության, թանաքագույն, 743 ԼԼ 36 պետ. համարանիշի, գտնվում է աշխատանքային վիճակում, ավտոմեքենայի շուկայական արժեքը կազմում է 414.720 ՀՀ դրամ։
Լոտ 215 Մարդատար մեքենա Volkswagen Polo 2001թ. արտադրության, արծաթափայլ գույնի, 803 ԼԼ 36 պետ համարանիշի, առկա են վթարված հատվածներ, բացակայում են որոշ մասեր, չի շահագործվում, ավտոմեքենայի շուկայական արժեքը կազմում է 544.320 ՀՀ դրամ։
Լոտ 216 Մարդատար մեքենա Հոնդա Ֆիտ 2001թ. արտադրության, արծաթագույն, 797 OV 61 պետ համարանիշի, ունի փոխանցման տուփի խնդիր, առկա են արտաքին վնասված դետալներ, աջ ղեկ, ավտոմեքենայի շուկայական արժեքը կազմում է 991.440 ՀՀ դրամ։
Լոտ 217 Մարդատար մեքենա OPEL CORSA 1.4. 1996թ. արտադրության, սպիտակ գույնի, 135 ԼՕ 61 պետ համարանիշի, չի շահագործվում, ավտոմեքենայի շուկայական արժեքը կազմում է 466.560 ՀՀ դրամ։
Լոտ 218 Մարդատար մեքենա OPEL CORSA 1.2, 2000թ. արտադրության, արծաթագույն, 097 LT 61 պետ համարանիշի, ունի խնդիր շարժիչի հետ, չի շահագործվում, ավտոմեքենայի շուկայական արժեքը կազմում է 357.210 ՀՀ դրամ։
Լոտ 219 Մարդատար մեքենա OPEL CORSA 1.2, 1998թ. արտադրության, սպիտակ, 427 OT 61 պետ համարանիշի, ունի խնդիր շարժիչի հետ, չի շահագործվում, ավտոմեքենայի շուկայական արժեքը կազմում է 317.520 ՀՀ դրամ։
Լոտերը կարող են ուսումնասիրվել իրենց գտնվելու վայրերում (ք.Երևան, Գաջեգործների 1/1, ք.Վանաձոր, Արշակունյաց 14, Շիրակի մարզ, գ. Ամասիա, 2-րդ փողոց, 17/3, ք.Արթիկ Աբովյան 17/2) մինչև աճուրդի կայացման նախորդ օրը։
Աճուրդի կանոնակարգին կարող եք ծանոթանալ և այն ստանալ այցելելով սնանկության կառավարչի գրասենյակ։ Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որը կազմում է լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին ՝«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ հ/հ220493333474000՝ մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտերի ամբողջական ցանկին, գույքերի վիճակի և այլ հարցերի դեպքում կարող եք դիմել սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Մինասյանին /ք. Երևան, Արշակունյաց 17 հեռ. 093 33 03 23/։


Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 17

Հեռ..` +37493330323

Էլ. փոստ`