Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արմեն Հակոբի Գեղամյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

05.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արմեն Հակոբի Գեղամյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյան Աղասու
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Արմեն Հակոբի Գեղամյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի 22.02.2019թվականի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: Սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի կողմից հրապարակային սակարկությունների միջոցով կկայանա Արմեն Հակոբի Գեղամյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդը 28.03.2019թվականին ժամը 11:30-ին, ՀՀ Սնանկության դատարանում՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում,
Լոտ 1. ք.Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք,Անդրանիկի թիվ 73 շենքի մոտ գտնվող 32,0 քմ ավտոտնանկ, հողամասի մակերեսը 34,9քմ/վարձակալություն/,քարե շենք բարձրությունը 2,6մ, բարվոք վիճակ: Մեկնարկային գինը 1.036.800 (մեկ միլիոն երեսունվեց հազար ութ հարյուր) ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները:
Վճարումները՝ կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվեն «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ում բացված 16051630681040 սնանկության գործով հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը` ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան՝ք.Երևան Օտյան 53/2:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել 091 88-99-60 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Նոր-Արեշ 41փ. 43տ.

Հեռ..` +374 91 889960

Էլ. փոստ`